Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:10 30-03-2026

Սկզբնական շրջանում տևական ժամանակ թույլ չեն տվել երեխաների մոտ բարձրանալ. փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածների հարազատներն ու ընկերները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով արդար քննություն։

Փաստաբանը, անդրադառնալով ձերբակալված երիտասարդների ինքնությանը, նշեց, որ «այդ երեխեքը երկու դպրոցի դեմքերն են եղել»։

Նա ընդգծեց, որ նրանք օրինակելի վարքով աշակերտներ են․ «ես չեմ տեսել մի երեխա, որ 12 պատվոգիր ունենա, պետական քննությունները միայն 20-ով հանձնի, բացարձակ տիրապետի երկու օտար լեզվի»։

Պաշտպանական կողմը խորը մտահոգություն հայտնեց ձերբակալվածներից մեկի՝ Դավիթի առողջական վիճակի վերաբերյալ, որը կտրուկ վատացել է գիշերը ժամը 4-ի սահմաններում։

Փաստաբանի խոսքով՝ «շտապօգնության մեքենան հրավիրել էին․․․ առաջարկել էին, որպեսզի տեղափոխեն բուժհաստատություն», սակայն վիճակի որոշակի կայունացումից հետո պատանին հրաժարվել է տեղափոխումից։

Բացի այդ, փաստաբանը շեշտեց, որ սկզբնական շրջանում տևական ժամանակ իրենց թույլ չեն տվել երեխաների մոտ բարձրանալ, և միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունից հետո է հաջողվել տեսակցել նրանց։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա