Արտաքին 2 ամիս առաջ - 15:34 30-03-2026

Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել. Իրանը հերքում է

Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Պակիստանում հանդիպումը տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների համար նրանց ստեղծած շրջանակն է։ Մենք չենք մասնակցել։ Նախորդ փուլից ի վեր ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն եղել։ Քննարկվում են մի շարք միջնորդներից, այդ թվում՝ Պակիստանից ստացված հաղորդագրությունները, որոնք արտահայտում են ԱՄՆ-ի ցանկությունն ու խնդրանքը՝ բանակցություններ վարելու համար»,- ասել է Բաղային, որի խոսքերը հրապարակվել են Իրանի կառավարության լրատվական պորտալի կողմից։

Ամենից շատ դիտված