Ներքին 6 ամիս առաջ - 21:45 28-03-2026

Անցած տարվա տեմպը չկա․ գյուղացիները եղանակի պատճառով հետ են ընկել ցանքից

Շիրակի մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքները այս տարի ուշացումով են ընթանում։ Գյուղացիները նշում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ցանքատարածությունների զգալի մասը դեռ չի մշակվել, ինչի հիմնական պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են։

«Անցած տարի այս օրերին գրեթե ամբողջությամբ ցանել էինք, հիմա դեռ նոր ենք սկսում։ Հողը խոնավ է, տեղ-տեղ անգամ հնարավոր չէ տեխնիկա մտցնել»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում է Ազատանի բնակիչ 96-ամյա Ժորա Մերոյանը։

Գյուղատնտեսությամբ զբաղվողները փաստում են, որ հաճախակի տեղումները և ցածր ջերմաստիճանը խանգարում են ոչ միայն ցանքին, այլև ընդհանուր աշխատանքային գործընթացին։ Որոշ հատվածներում հողերը դեռ չեն չորացել, իսկ որոշ գյուղերում նույնիսկ ցրտահարության վտանգ կա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը