Ներքին 3 ամիս առաջ - 15:16 27-03-2026

Այդ մարդն իմը չէր. Թամի Սահակյանն անկեղծացել է

Հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանի «Liferoom» հաղորդման շրջանակում դերասանուհի Թամի Սահակյանը հանդես է եկել բացառիկ անկեղծ խոստովանությամբ՝ պատմելով իր անցյալի հարաբերությունների և սիրո հարցում ունեցած դժվարությունների մասին։

Դերասանուհին խոստովանել է, որ երկար ժամանակ իրեն թվացել է, թե սիրահարվելու զգացմունքն իրեն խորթ է, սակայն վերջին տարիներին ունեցած միակ լուրջ կապը նույնպես ցանկալի ավարտ չի ունեցել։

Նրա խոսքով՝ սիրահարվածության պատճառով սկզբնական շրջանում չի նկատել կարևոր մանրուքներ, սակայն ի վերջո գիտակցել է, որ տվյալ մարդու հետ ապագա չունի և որոշել է վերջակետ դնել «խեղդող» հարաբերություններին։

Այս պահին Թամի Սահակյանի համար առաջնահերթությունը կարիերան է. նա նշել է, որ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստ չէ նոր հարաբերությունների և նախընտրում է ամբողջ էներգիան ուղղել աշխատանքին։

Դերասանուհու այս անկեղծացումը ևս մեկ անգամ փաստում է սեփական անձի հետ ներդաշնակ լինելու և դժվար, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնելու կարևորությունը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
14:50 Լացում եմ, չկամ. Նազենի Հովհաննիսյանի արձագանքը Սոֆի Մխեյանի և Կարինայի պատրաստած ցնցող անակնկալին