Արտաքին 2 ամիս առաջ - 20:25 26-03-2026

Կիպրոսի խնդիրը Թուրքիայի ազգային խնդիրն է. Հուլուսի Աքար

Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ և նախկին ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)։

Լրագրողների հետ զրույցում Աքարը տեղեկացրել է այդ երկրի վարչապետի և նախագահի հետ սպասվող շփումների մասին:

Աքարը տեղեկացրել է նաև, որ օրակարգում լինելու է Կիպրոսի հարցը և դրա շուրջ տիրող իրավիճակը, ապա հայտարարել. «Կիպրոսի խնդիրը Թուրքիայի Հանրապետության համար ազգային խնդիր է և դրանում փոփոխություն ու շեղում չկա»:

Բացի այդ նախկին ՊՆ ղեկավարի պատվիրակությունը մայրաքաղաք Նիկոսիայում այցելել է կիպրոսցի թուրքերի առաջնորդ Ֆազիլ Քյուչյուքի և ինքնահռչակ հանրապետության հիմնադիր նախագահ Ռաուֆ Դենքթաշի հուշահամալիրներ։ Աքարն ընդգծել է, որ կիպրոսցի թուրքերի անվտանգությունն ու բարեկեցությունը կարևոր են Թուրքիայի համար՝ վստահեցնելով, որ Անկարան շարունակելու է աջակցությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիան 1974-ի հուլիսի 20-ին ներխուժել էր Կիպրոս և օկուպացրել կղզու հյուսիսային մասը՝ պատճառաբանելով, թե պաշտպանում է կիպրոսցի թուրքերին։ Այդ տարածքում ստեղծվել էր Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը մինչ օրս ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Թուրքական զորքերը առ այսօր տեղակայված են այնտեղ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին

Ձեզ գուցե հետաքրքրի