Ներքին Միտք 3 ամիս առաջ - 22:24 25-03-2026

ԱԱԾ-ն պարտավոր է հաստատել կամ հերքել պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը՝ նրան հարցաքննելուց հետո. Թանդիլյան

Այն, որ օրվա իշխանություններն այնքան սուտ և մանիպուլյացիաներ են տարածել իրենց գործունեության ամբողջ 8 տարիների ընթացքում, նորություն չէ, և դա ռազմավարական վտանգավոր իրավիճակ է ստեղծում, երբ մենք այլևս լուրջ չենք վերաբերվում Փաշինյանի հայտարարություններին՝ հասկանալով, որ եթե ոչ ամբողջը, ապա մեծ մասը սուտ է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Այս օրերին Փաշինյանը զբաղված է հայ ժողովրդին ահաբեկելով նոր պատերազմով։ Դրանով չի բավարարվել, և հիմա էլ ամսաթվեր է հնչեցնում, ավելի ճիշտ՝ կոնկրետ ամիս, տարի։ Մնում է՝ օրը հայտարարի։ Մենք կարող ենք, իհարկե, շարունակել անլուրջ վերաբերվել, և դա ամենաարդարացված և տրամաբանական արձագանքն է Փաշինյանին։ Սակայն հարց, այնուամենայնիվ, պետք է առաջանա, ուղղակի պարտավոր է առաջանալ․ այդ ի՞նչ ամսաթիվ է հնչեցնում Փաշինյանը։

ԱԱԾ-ն անելիք չունի՞ այստեղ։ Ինչո՞ւ մինչև հիմա Փաշինյանը չի հայտնվել ԱԱԾ-ում՝ պարզաբանումներ տալու, թե այդ ինչ փաստերի կամ, միգուցե, պայմանավորվածությունների հիման վրա է նման հայտարարություններ անում։ ԱԱԾ-ն պարտավոր է հաստատել կամ հերքել Փաշինյանի խոսքերը՝ նրան համապարփակ հարցաքննության ենթարկելուց հետո։ ԱԱԾ-ն չի կարող անլուրջ որակել և ստախոսության կանխավարկածով վերաբերվել Փաշինյանի հայտարարություններին, ինչպես որ դա անում են քաղաքական ուժերն ու ժողովուրդը։
ԱԱԾ-ն պարտավոր է լուրջ վերաբերվել Փաշինյանին և հրավիրել հարցաքննության։

Այս հարցով դիմել եմ ԱԱԾ-ին՝ պահանջելով պարզաբանում, թե այդ ի՞նչ հիմքեր ունի Փաշինյանը նման հայտարարությունների համար, այդ ի՞նչ պայմանավորվածություններ են առկա Փաշինյանի և Ալիևի միջև, որոնց չկատարման պարագայում նոր պատերազմ է խոստացվել հայ ժողովրդին։ Առաջարկել եմ բացահայտել բոլոր պարտավորությունները, որոնք այս իշխանությունները մեր ժողովրդի անունից խոստացել են ապագայում կատարել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից