Ներքին 3 ամիս առաջ - 10:17 25-03-2026

Ավազակային հարձակում՝ Երևանում․ հափշտակել են գումար և բջջային հեռախոս

Մարտի 9-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Շիվամ Ա․-ն և հայտնել, որ անհայտ անձը դանակով հետապնդել է իրեն և ձեռքերը արյունոտ է, ապա զանգահարել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Մանան Մ․-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը մտել է իրենց բնակարան, ծեծի ենթարկել իրեն և հեռացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է Երևանի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում ոստիկաններին Շիվամ Ա․-ն հայտնել է, որ մարտի 9-ին, ժամը 01։30-ի սահմաններում, իրեն անծանոթ ազգությամբ հնդիկ 6 անձինք մուտք են գործել իրենց բնակարան, իրեն արթնացրել, պահանջել գումար, ինքը հայտնել է որ գումար չունի, ինչից հետո գոտիով հարվածել են մեջքին, դանակով հարվածել դեմքին և գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև իր տաբատի գրպանից հափշտակել են «Realmi C63» տեսակի բջջային հեռախոս, իսկ ներքնակի տակից 190 հազար դրամ, իրեն զուգահեռ ծեծի ենթարկելով նաև իր հետ նույն հասցեում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներ Մանան Մ․-ին, Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Հարպինդեր Ս․-ին՝ նրանից հափշտակելով 35 հազար ՀՀ դրամ, 30-ամյա Ռահուլին՝ նրանից հափշտակելով 6 հազար դրամ, 38-ամյա Ամրիկ Ս․-ին՝ նրանից հափշտակելով 2 հազար դրամ գումար հեռացել են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարած անձինք հանդիսանում են Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Ջաջմանջոտ Դ․-ն, 32-ամյա Ռամ Լ․-ն, Մինթու Ս․-ն, Անմոլ Ս․-ն և Աջայ Կ․-ն, ինչպես նաև պարզվել է, որ Շիվամ Ա․-ին դանակով հարվածներ է հասցրել Անմոլ Ս․-ն, նրա բջջային հեռախոսը հափշտակել է Մինթու Ս․-ն, իսկ գումարը ներքնակի տակից հափշտակել է Ջաջմանջոտ Դ․-ն և վերջինիս հրահանգով նրա հետ եղած անձինք հարվածներ են հասցրել և հափշտակություններ կատարել մյուսներից։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից