Ներքին 3 ամիս առաջ - 16:53 24-03-2026

Մտադիր եմ ամբողջ կյանքս ապրել այս երկրում. Սոնա Ռուբենյանի անկեղծ խոստովանությունը

Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը սոցիալականցանցերի իր էջերում կիսվել է հարցազրույցից մի հատվածով, որն արդեն հասցրել է հուզել հազարավոր հետևորդների։

Տեսանյութում երգչուհին խոսում է Հայաստանում մնալու իր հաստատակամ որոշման և ամենադժվար պահերին ժողովրդի կողքին լինելու պատասխանատվության մասին։

Սոնան անկեղծորեն հիշում է պատերազմի ծանր օրերը և Արցախից տեղահանված հայրենակիցների ցավը.

«Պատերազմի օրերին ես և դեռ շատերը... երբ մարդիկ գալիս էին Երևան՝ չունենալով տուն, ապրելու տեղ, տեսլական, ես իմ էջը և ինձ ծառայեցնում էի՝ գոնե մի կաթիլ օգնելուն»,- նշում է երգչուհին։

Արտիստը անդրադարձել է նաև այն քննադատություններին, թե երգիչը պետք է միայն երգի և չխառնվի երկրում տեղի ունեցող իրադարձություններին. «Ինչ-որ գլոբալ բան լինի իմ երկրում, ես լռեմ, ասեմ՝ ինձնից հեռու, ես երգիչ եմ։ Իհարկե, շատերը գրում էին՝ դու երգդ երգիր, բայց չխոսողներին էլ գրում են՝ ինչու դու չկաս։ Ես չեմ թաքցրել իմ հույզերը, իմ ապրումները»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից