Արտաքին 7 ամիս առաջ - 14:39 24-03-2026

Վրաստանը 105 օտարերկրացու է արտաքսել

Վրաստանի ՆԳՆ միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները վերջին օրերին արտաքսել են 105 օտարերկրացու, որոնց թվում եղել են նաև Ռուսաստանի քաղաքացիներ։

Այս մասին ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ՆԳՆ տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Բանգլադեշի, Բելառուսի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Լիբանանի, Մարոկկոյի, Մյանմայի, Մոլդովայի, Նեպալի, Պակիստանի, Ռուսաստանի, Սուդանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և այլ պետությունների քաղաքացիներ։

Արտաքսված անձանց մուտքը հանրապետություն արգելված է։

Վրաստանում 2025 թվականից ակտիվ պայքար է մղվում անօրինական միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման, ինչպես նաև միգրանտների խուզարկության ընթացակարգերը։ Վրաստանի ՆԳՆ-ն ամեն ամիս հայտնում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների վտարման մասին։ 2025 թվականին Վրաստանից վտարվել է ավելի քան 1,3 հազար օտարերկրացի, որոնց 5,6%-ը եղել են ՌԴ քաղաքացիներ։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, 2026 թվականին նախատեսվում է արտաքսել մինչև 4 հազար անօրինական միգրանտի։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie