Մամուլ 7 ամիս առաջ - 08:38 24-03-2026

Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Շենգավիթում քաղաքացին իր բնակարանի պատուհանից միջնամատ էր ցույց տվել Փաշինյանին։ Նրան ուղեկցող ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, մեր տեղեկություններով, նույն վայրկյանին հեռախոսով կապվել է ենթակաների հետ եւ փոխանցել շենքի հասցեն ու հարկը, որ ճշտեն քաղաքացու տվյալները եւ փոխանցեն իրեն։

Ենթադրվում է, որ փորձելու են առնվազն բարդացնել քաղաքացու կյանքը, եթե ոչ այս փուլում, ապա ընտրություններից հետո, եթե, իհարկե, ՔՊ-ն վերարտադրվի եւ բացի իր «դավթարները», թե ով իրեն ոնց է պահել նախընտրական փուլում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին, իբրեւ թե ներկուսակցական քարոզարշավի այս փուլում մեծ թվով ՊՊԾ աշխատակիցներ են ուղեկցում, այսինքն՝ պետական միջոցները մսխվում են ներկուսակցական նպատակներով: Ուժայինների ծառայողները նաեւ քաղաքացիական հագուստով են ուղեկցում։

Իսկ «Իմ քայլը» հիմնադրամն ակտիվ բարեգործություն է անում: Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի հետ փոխկապակցված հիմնադրամներն այս փուլում իրավունք չունեն բարեգործությամբ զբաղվել, դա նախընտրական փուլում քրեորեն պատժելի է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ