Արտաքին 7 ամիս առաջ - 23:23 23-03-2026

Իլյա 2-րդի հուղարկավորությունից առաջ ահաբեկության մասին կեղծ հաղորդում էր ստացվել

Պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ կիրակի օրը՝ մարտի 22-ին, Սամեբա տաճարում Իլիա II-ի հոգեհանգստի և հուղարկավորության ընթացքում, «ահաբեկությունների» վերաբերյալ երկու կեղծ, անանուն զանգ է ստացվել։ Ձերբակալվել է անչափահաս անձ։

ՊԱԾ-ի մարտի 23-ին տարածած հաղորդագրության համաձայն, կիրակի օրը՝ մարտի 22-ին, մոտավորապես ժամը 14:30-ին, Ներքին գործերի նախարարության պահպանության ոստիկանության դեպարտամենտում ահաբեկչական ակտերի մասին երկու անանուն զանգ է հնչել՝ կեղծ հաղորդագրություններով։

«Զանգերի հեղինակն ասում էր, թե գտնվում է Սամեբա Մայր տաճարի հարակից տարածքում՝ հրազենով զինված, և ականապատել է Սամեբա Մայր տաճարի տարածքը»,- գրել է ՊԱԾ-ը։

Այդ ժամանակ Սամեբայում գտնվում էին բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ վրացի և օտարերկրյա հոգևորականներ, Տիեզերական Պատրիարքը և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Այնտեղ էր «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ընտանիքի հետ՝ թիկնապահների ուղեկցությամբ։ Սամեբայի մոտակայքում հավաքված էին հազարավոր մարդիկ։
Իլիա II-ի մարմինը Սամեբայից դուրս է բերվել ժամը 14:40-ին։

ՊԱԾ-ի հայտարարության մեջ նշված է, որ ըստ զանգի հեղինակի՝ «եթե մոտակա 20 րոպեում տարհանում չիրականացվի, տեղի կունենա պայթյուն»։

Տեղեկությունների համաձայն՝ կիրակի օրը տաճարում անվտանգության միջոցառումներն ուժեղացված էին։ Տաճարը մարտի 22-ին՝ առավոտյան ժամը 2-ից մինչև 8-ը, փակ էր։

Պատրիարքարանի մամուլի ծառայության մարտի 21-ին տարածված պարզաբանմամբ՝ փակումը մասամբ պայմանավորված էր նրանով, որ պետք է պահպանվեին «պատվիրակությունների ներկայությունից բխող անվտանգության չափանիշները»։

Զանգի հեղինակին հայտնաբերել են կիրակի երեկոյան։
Ըստ նույն աղբյուրի՝ «առգրավվել են» մի քանի բջջային հեռախոսներ, նոութբուքեր և «գործի համար կարևոր այլ ապացույցներ»։

Անչափահասը մեղադրվում է ահաբեկության մասին կեղծ հաղորդում տալու համար։
Քրեական օրենսգրքի այս հոդվածը՝ 331-րդը, նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում։

Կիրակի օրը՝ 2026 թվականի մարտի 22-ին, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազիայի մետրոպոլիտ Իլիա II-ին հողին հանձնեցին Թբիլիսիի Սիոնի տաճարում։

Aliq.ge

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի