Ներքին 5 ամիս առաջ - 15:26 23-03-2026

Գերազանցիկ լինելը պարտադրանք չէ. Ավետ Բարսեղյանի անկեղծ խոստովանությունը դստեր մասին

Հայտնի հաղորդավար և երգահան Ավետ Բարսեղյանը «InnaView» հաղորդման շրջանակներում հանդես է եկել անկեղծ ու բացահայտումներով լի զրույցով։

Նա անդրադարձել է իր կյանքի ամենանվիրական թեմաներին՝ հավատքին, հանրային ճանաչմանը և, որ ամենակարևորն է, իր ընտանիքին։ Չնայած Ավետը հաճախ է ստեղծագործում իր հարազատների մասին, նա խստորեն պահպանում է նրանց անձնական տիրույթը։

Հաղորդավարը նշել է, որ գիտակցաբար է խուսափում կնոջը՝ Անիին, և դստերը՝ Լուսեին, ներգրավել շոու-բիզնեսյան անցուդարձի մեջ։

«Չեմ սիրում բերել ընտանիքի անդամներին այն դաշտ, որտեղ ես եմ, ու դրանով նրանց խանգարել»,- նշել է նա։

Խոսելով դստեր մասին՝ Ավետը խոստովանել է, որ Լուսեն սովորական երեխա չէ։ Նա կարող է չլինել դասական իմաստով «շատ կարդացող», բայց նրա հետաքրքրությունների շրջանակը զարմացնում է նույնիսկ հորը։ Փոքրիկ Լուսեն խորացած է Հին Եգիպտոսի պատմության մեջ և ունի յուրահատուկ ներաշխարհ։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Լուսեի հուշատետրը։

Այն աղջնակի էմոցիոնալ «դատարկման» վայրն է։ Ավետ Բարսեղյանը ժամանակակից ծնողի մոտեցում ունի կրթության հարցում։ Նա չի պահանջում, որ դուստրը լինի դասարանի լավագույնը կամ փայլի բոլոր առարկաներից։ Ըստ նրա՝ գերազանցիկ լինելու պարտադրանքը հին սերնդի մնացուկ է։

«Ես գիտեմ՝ ինքը որքան խորն է, և դա ինձ բավարարում է»,- եզրափակել է նա՝ կարևորելով երեխայի ներաշխարհի խաղաղությունն ու հետաքրքրությունների խորությունը, այլ ոչ թե թղթի վրայի գնահատականները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում