Ներքին Միտք 2 ամիս առաջ - 14:30 22-03-2026

ՔՊ-ի քարոզչական գաղտնիքը բացված է, ձեռնոցը՝ նետված

Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը քարոզարշավի ուրախ ավտոբուսում ցուցադրաբար կարկանդակ ուտում, եգիպտացորեն, սուջուխ, թթու լավաշ, կարտոֆիլ և այլն։ Մարտի 21-ին Փաշինյանը Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր այցի ամփոփիչ ելույթում տվել է հանրությանը երկար ժամանակ հուզող այս հարցի պատասխանը՝ ասելով, թե հունիսի 7-ին կարկանդակ ուտողներն ընտրելու են կարկանդակ ուտողներին, կարտոֆիլ ուտողները՝ կարտոֆիլ ուտողներին և այլն։

Այսինքն՝ կարկանդակը, եգիպտացորենն ու կարտոֆիլը ցուցադրաբար ուտելը քարոզչական տեխնոլոգիայի տարր էր։ Մենք էլ կարծում էինք, թե տղաները սոված են՝ ուտում են։ Այնինչ՝ ՔՊ-ն քարոզչական ուռկան էր նետել, և այն քաղաքացիները, որոնք կարկանդակ, եգիպտացորեն, կարտոֆիլ են ուտում, իրենց կնմանեցնեն, կասոցիացնեն Փաշինյանի ու Սիմոնյանի հետ ու կընտրեն ՔՊ-ին։

Ինչո՞ւ է ՔՊ-ն այսքան իջեցնում քաղաքական քարոզարշավի նշաձողը, ընտրությունների քաղաքական նշանակությունը, ընտրողի մեջ տեսնում միայն կարկանդակ կամ կարտոֆիլ ուտողին։

Պրագմատիզմի հայրերից Ուիլյամ Ջեյմսն ասում էր, թե յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրության ժամանակ առաջնորդվել հուզական բնությամբ, եթե ընտրության առարկան բանականորեն ընկալելու, հասկանալու ունակություն չունի։ Նա այդ թվերին հանդես էր գալիս ընտրական ընդհանուր իրավունքի օգտին։ Այսինքն՝ եթե մարդը խելացի չէ, տեղեկացված չէ, կրթված չէ, ի վիճակի չէ բանականորեն վերլուծելու ու ռացիոնալ ընտրություն կատարելու, ապա նա իրավունք ունի ընտրելու հուզական բնությամբ, բնազդով, սիմպատիայով, ցածրակարգ ասոցիացիաներով։ Տվյալ դեպքում՝ կարկանդակ ուտող մարդիկ իրենց կասոցիացնեն կարկանդակ ուտող Փաշինյանի հետ ու կընտրեն նրան։

Իրականում սա ամենը չէ։ Եվ ՔՊ-ի էլեկտորատը կարկանդակ ուտողներով չի սահմանափակվում։

Գերմանացիները կարծում են, որ միակողմանի սեր գոյություն չունի։ Տվյալ դեպքում՝ ինչքան մարդուն է հաճելի կարկանդակ ու կարտոֆիլ ուտելը, նույնքան կարկանդակին ու կարտոֆիլին է հաճելի, երբ իրենց ուտում են։ Ենթադրվում է, որ կան նաև մարդիկ, որոնք իրենց ասոցիացնում են կարկանդակի, եգիպտացորենի, կարտոֆիլի, սուջուխի հետ։ Եվ ենթադրելի է, որ մարդկանց մի ստվար հատվածի համար հաճելի է, երբ իրենց «ուտում են»։ Այսինքն՝ ՔՊ-ին կընտրեն նաև այն նրանք, որոնք իրենց կասոցիացնեն կարկանդակի, եգիպտացորենի, սուջուխի, կարտոֆիլի հետ։

Հիմա փորձենք պարզել, թե ՔՊ-ն այսպիսի էլեկտորատով շանս ունի՞ ընտրվելու։

Ոստիկանությունը, բանակն ու վարչական աշխատողներն իրենց ընտանիքներով հանդերձ կազմում է առավելագույնը 20 տոկոս, որոնց համար միևնույն է, թե ով է իշխանությունը և ինչ է նրա ազգանունը՝ Փաշինյա՞ն է, Տեր-Պետրոսյա՞ն, Քոչարյա՞ն, թե՞ Սարգսյան։ Այս խումբ ընտրողները միշտ էլ իշխանությանն են ընտրում կամ նրա կողմից մատնացույց արված թեկնածուին։ Բայց Փաշինյանը հայտարարել է, թե հավակնում են 65 տոկոս ձայն ստանալ։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ մնացածը լինելու են կարկանդակները, կարտոֆիլները, եգիպտացորենները, սուջուխները և դրանք ուտողները միասին վերցրած։

Կարճ ասած՝ ՔՊ-ի քարոզչական մարտավարությունը գաղտնազերծած է։ Եթե իրոք ՀՀ քաղաքացին ընտրությունը կատարում է ոչ թե գաղափարներն ու ծրագրերը կարդալով, համեմատելով, ռացիոնալ վերլուծելով, այլ կերակրի հետ կապված ցածրակարգ ասոցիացիաներով, ապա ենթադրելի է, որ մրցակիցները համարժեք մարտավարություն պիտի որդեգրեն և իրենք ևս ցուցադրաբար ու ախորժակով ուտեն, որ հունիսի 7-ին իրենց էլ ձայն տվող լինի։ Պարզ ասած՝ ով ավելի ախորժակով կուտի, նա էլ կընտրվի հունիսի 7-ին։ ՔՊ-ն, այս առումով, լուրջ ձեռնոց է նետել՝ ուտելով մարզային ճանապարհներին վաճառվող գրեթե ամեն ինչը։ Ուստի՝ եթե մրցակիցները չգերազանցեն Փաշինյանին, ավելի ախորժակով չխժռեն կարկանդակն ու կարտոֆիլը, ապա ընտրությունների ելքը կկանխորոշվի ոչ հօգուտ իրենց։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան