Ներքին 7 ամիս առաջ - 11:25 21-03-2026

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղելՆավրոզի առթիվ։

«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի՝ քրդական Նոր տարվա առթիվ։

Թող այս գեղեցիկ տոնը, որը խորհրդանշում է գարնան զարթոնքը, վերածնունդն ու նոր կյանքի սկիզբը, ձեր ընտանիքներ բերի խաղաղություն, առողջություն և բարեկեցություն։

Թող այս տոնն ու վերջինիս խորհուրդը նպաստեն մեր հասարակությունում համերաշխության, բազմազանության և փոխադարձ հարգանքի ամրապնդմանը։

Կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց, այդ թվում` Հայաստանում ապրող քրդերի` ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։

Բազմիցս եմ նշել, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։

Այդ համատեքստում հատկապես կարևորում եմ բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ բազմազանության նկատմամբ հարգանքի ամրապնդման, ներառականության երաշխավորման և լիարժեք իրավահավասար միջավայր ձևավորելու նպատակով:

Շնորհավոր Նավրոզ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ