Ներքին 4 ամիս առաջ - 12:30 20-03-2026

Հերիքը քե՛զ եղավ, մյուս անգամ ձենդ չբարձրացնե՛ս ստեղ. լարված իրավիճակ՝ ԱԺ-ում

«Պարոն Մանուկյանը գնաց, բայց, պարո՛ն Մանուկյան, հիմա նայում եմ՝ էստեղ 11 լրագրող է նստած, որոնցից միայն մեկն է նեյտրալ լրատվամիջոցի ներկայացուցիչ, ու հետևաբար Մայր Աթոռում նրանք տեսել են այն, ինչ իրենց է պետք եղել»:

Վահագն Ալեքսանյանի այս խոսերից հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ իրավիճակը լարվեց ու սկսվեց թեժ լեզվակռիվը լրագրողների, Վահագն Ալեքսանյանի ու Գեղամ Մանուկյանի միջև:

Անդրանիկ Քոչարյանը փորձեց դուրս հրավիրել լրագրողներից մեկին, Վահագն Ալեքսանյանը շարունակեց խոսքը, ու կրկին իրավիճակը լարվեց:

«Ընդդիմադիր լրատվական լինելը վիրավորական բան չէ: Վատ բան չի ընդդիմադիր լրագրող կամ լրատվական լինելը: Պարոն Մանուկյանն ասում է՝ էս մարդիկ տեսել են, ախր ակնհայտ ա, որ էս մարդիկ տեսել ու լուսաբանել են էն,ինչ ուզել են, ակնհայտ ա՝ նրանց լուսաբանածը ինչ պիտի լինի: Ակնհայտ ա, որ օլիգարխիկ մի հատ կլան զրկվելա իշխանությունցի ու իրա կուտակածը պաշտանլու համար էսքան լրատվական կա: Հիմա էս լրատվականները որտեղից են ֆինանսավորվում:

Ուրեմն դուրս եկեք էստեղից, եթե ձեզ թվում ա թե դուք կարաք հանձնաժողովի նիստի մասնակցեք, այ քեզ բան, հա կարանք ձեզ լիքը բան ասենք, թե՞ ձեզ մենակ Աղվան Վարդանյանը կարա «Հրապարակ»-ի շենքում բան ասի:

Պարո՛ն Մանուկյան, ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք, հերիքը քեզ եղավ, մյուս անգամ ձենդ չբարձրացնես ստեղ: Գողականը ձեր շեֆերն ու շեֆերի շեֆերն են»:

Տեսանյութը՝ քիչ անց:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել