Ներքին 4 ամիս առաջ - 22:19 17-03-2026

Տիգրանաշենի ոլորաններում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝  հայտնվել ձորակում

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ քարերին բախվելով հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: