Ներքին Միտք 7 ամիս առաջ - 19:43 17-03-2026

ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան ալիքում գրում է. «ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը

Եվրամիությունը Հայաստանի իշխանությունների խնդրանքով պատրաստվում է Երևան ուղարկել արագ արձագանքման խումբ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հիբրիդային միջամտությունների դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը՝ ընդգծելով, որ «Եվրոպան չի թողնի Հայաստանին միայնակ արտաքին միջամտության դեմ պայքարում»։

Պարադոքսն ակնհայտ է։ Հայաստանի ընտրական գործընթացը արտաքին միջամտություններից պաշտպանելու համար իշխանությունը դիմում է մեկ այլ արտաքին դերակատարի օգնությանը։ Այսպիսով, Հայաստանի ընտրական միջավայրի ձևավորման մեջ ներգրավվում է ևս մեկ արտաքին ուժ՝ այն հիմնավորմամբ, թե պետք է կանխել այլ երկրների հնարավոր ազդեցությունը։ Այս իրավիճակում անխուսափելիորեն առաջանում է հարց՝ որտե՞ղ է ավարտվում «պաշտպանությունը» և որտե՞ղ է սկսվում քաղաքական ներգրավվածությունը։

Նիկոլ Փաշինյանը դիմում է ցանկացած քայլի, այդ թվում՝ ռեպրեսիվ, իր իշխանությունը վերարտադրելու նպատակով:

Փաստացի ձևավորվում է մի իրավիճակ, երբ իշխանությունը փորձում է ընտրությունների շուրջ ստեղծել արտաքին լեգիտիմության պաշտպանիչ շրջանակ։ Եթե ընտրություններից հետո դրանց արդյունքները վիճարկվեն, իշխանությունը կարող է հղում անել միջազգային ներգրավվածությանը՝ ներկայացնելով գործընթացը որպես արտաքին գործընկերների կողմից վերահսկվող և պաշտպանված։
Սակայն նման մոտեցումը ունի նաև վտանգավոր հետևանքներ։ Երբ ընտրությունների լեգիտիմությունը կապվում է արտաքին դերակատարների հետ, անխուսափելիորեն առաջանում է ընտրությունների սուվերենության խնդիր։ Ժողովրդավարական պետությունում ընտրությունների լեգիտիմությունը պետք է բխի քաղաքացիների ազատ կամարտահայտությունից և ազգային ինստիտուտների վստահությունից, այլ ոչ թե արտաքին քաղաքական կենտրոնների աջակցությունից։

Ընտրական գործընթացի «եվրոպականացունը» կարող է խորացնել ներքին քաղաքական բևեռացումը։ Այդ դեպքում ընտրությունները սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։ Հայաստանում արդեն կա խոր բևեռացում: Եթե ԵՄ-ի խումբը ընկալվի որպես «Փաշինյանի կողմնակից», ապա հասարակության մեծամասնության մոտ կավելանա անվստահությունը՝ անկախ նրանից, թե որքան «տեխնիկական» է օգնությունը։

Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը կարող է ապահովվել միայն մեկ ճանապարհով՝ ազատ, մրցակցային և երկրի ներսում գործող ինստիտուտների կողմից վերահսկվող գործընթացով։ Եթե ընտրական միջավայրի ձևավորման մեջ մեծ դեր սկսեն խաղալ արտաքին դերակատարները, ապա նույնիսկ ամենալավ տեխնիկական աջակցությունը չի կարող ամբողջությամբ վերացնել այն կասկածները, որոնք անխուսափելիորեն առաջանալու են հասարակության մի հատվածի մոտ։

Այս իմաստով խնդիրն այն չէ, թե արդյոք ԵՄ արագ արձագանքման խումբը կօգնի պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ։ Ավելի կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այդ քայլը չի ստեղծում նոր քաղաքական իրականություն, որտեղ Հայաստանի ընտրությունները աստիճանաբար հայտնվում են արտաքին ազդեցությունների շրջանակում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն