Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:05 15-09-2025

ՔՊ-ի ապագան արդեն 7 տարի գալիս, գալիս, բայց տեղ չի հասնում. ալավերդցի

Ալավերդու ներհամայնքային ճանապարհների խայտառակ վիճակին Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է: Քաղաքի Օսիպյան, Պղնձագործների եւ Զորավար Անդրանիկ փողոցների վիճակը սակայն մեղմ ասած կատաստրոֆիկ է: Տեղական իշխանության անգործությունը տեսնելով, վարորդները պարբերաբար հող են լցնում փոսերի մեջ՝ մեքենաները չվնասելու համար:

Ալավերդու ակտիվ բնակիչ Լիլի Միկիչյանը, որ հաճախ է օգտվում տաքսիներից, ասում է՝ վարորդներն ամեն փոսի մեջ ընկնելուց հետո անկախ իրենցից սկսում են հայհոյել: Քաղաքային իշխանությունները դեռ նախորդ տարի են խոստացել նշված փողոցներից երկուսի կապիտալ հիմնանորոգման ծրագրի մասին, ուստի այս տարի նույնիսկ փոսային նորոգում չեն նախատեսել: Քաղաքացիների համար սա անհասկանալի է, եթե գոնե փոսային նորոգում կատարվեր, որոշ ժամանակ ճանապարհն անցանելի կլիներ, մեքենաների վրա էլ վարորդները պակաս ծախսեր կկատարեին, սակայն համայնքապետարանը նախընտրել է սպասել հիմնանորոգման ծրագրին, որի մասին անընդհատ խոսվում է, բայց ծրագիրն այդպես էլ իրականություն չի դառնում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով

Ձեզ գուցե հետաքրքրի