Ներքին 2 ամիս առաջ - 12:17 16-03-2026

Բագրատ Սրբազանի կալանքի տակ կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին անազատության մեջ ամիսներ շարունակ պահելու կապակցությամբ։

«Բագրատ Սրբազանի դեմ սանձազերծվածը ոչ թե իրավական գործընթաց է, այլ նենգ ու էժանագին քաղաքական ահաբեկչություն՝ կազմակերպված պետական լծակներ ունեցողների կողմից։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն հոգևորականն է, ով մեր ազգի արյան, կորուստների ու պետական նվաստացման օրերին գիշեր ու ցերեկ կանգնած էր ժողովրդի կողքին։ Հենց այս անկոտրում տեսակի ու ճշմարտությունը ճակատին ասելու համար էլ նա այսօր դարձել է գլխավոր թիրախ։

Պետք չէ խաբվել կեղծ իրավական փաթեթավորումներով։ Այստեղ օրենք ու արդարադատություն չկա։ Կա ընդամենը վախկոտ և երկիրը կործանման տանող մի ուժի կեղտոտ պատվեր։ Նրանք նպատակ ունեն բանտել ու լռեցնել մի ձայն, որը մերկացնում է իրենց ապազգային էությունը։

Նրանք փորձում են արմատախիլ անել մեր վերջին դիմադրության օջախը՝ Հայոց Եկեղեցին։

Սրբազանին ազատազրկված պահելը բացահայտ ահաբեկչություն է Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսի և յուրաքանչյուր հայի արժանապատվության դեմ։ Երբ օրվա իշխանությունը բանտ է նետում նման հոգևոր առաջնորդի, նա ուղիղ հարվածում է մեր ազգային ողնաշարին։

Սա պետական մակարդակով իրականացվող հոգևոր ցեղասպանություն է, որն իրականացվում է թշնամու ծափահարությունների ներքո։

Իշխանությունը սարսափում է։ Սարսափում է անկաշառ մարդկանցից, ճշմարտությունից և այն հեղինակությունից, որը չի կարող գնել կամ ծնկի բերել։ Այս վարչախումբը վաղուց տրորել է բոլոր կարմիր գծերը. սա այլևս հակաեկեղեցական դրսևորում չէ, սա ուղղակի թշնամանք է հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով վերջնականապես կազմաքանդել ու մասնատել Հայաստանը։

Մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք՝ անհապաղ աղբանոց շպրտել այս շինծու մեղադրանքները և դադարեցնել Բագրատ Սրբազանի հանդեպ իրականացվող քաղաքական հաշվեհարդարը։ Այս խայտառակության յուրաքանչյուր նոր օր ավելացնում է այս իշխանության պատմական մեղքն ու ապագա դատավճռի ծանրությունը։

Սթափվե՛ք։ Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի ողջ հայությանը՝ դուրս գալ թմբիրից։ Այսօր լռելը հավասարազոր է դավաճանության։ Լռողը կիսում է այս հանցագործության մեղքը և վաղը անխուսափելիորեն դառնալու է այս նույն մսաղացի հերթական զոհը։

Հայոց Եկեղեցին կոկորդի ոսկոր է սրանց համար, քանի որ պահանջում է հավատք, պատիվ ու պատասխանատվություն՝ արժեքներ, որոնք իրենք վաղուց ուրացել են։ Բայց հիշե՛ք. Եկեղեցին ոչ մեկի գրպանի խաղալիքը չէ, որ փորձեք վախեցնել ու ծառայեցնել ձեր օրակարգին։ Նրանք, ովքեր ձեռք են բարձրացրել Եկեղեցու և նրա նվիրյալ սպասավորների վրա, կործանվելու են պատմության և բարոյականության աղբանոցում։

Բագրատ Սրբազանին պաշտպանելը մեկ հոգու փրկելու հարց չէ։ Սա կենաց ու մահու կռիվ է մեր տեսակի, մեր արժանապատվության և մեր պետության վերջին բաստիոնի համար։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բագրատ Սրբազանին և դադարեցնել Հայոց Եկեղեցու դեմ ուղղված այս խայտառակ արշավը։ Վերստին հիշեցնում ենք՝ Հայոց Եկեղեցին լռեցնելու փորձ անողները դատապարտված են պատմության և բարոյականության անվերադարձ մերժմանը»։

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել