Ներքին 4 ամիս առաջ - 22:26 15-03-2026

Սա դեմագոգիա է ու հանրությանը խաբելու հերթական փորձ․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է

«Անկախության ցանկացած հռչակագրի հիմքում կոնֆլիկտ է, որովհետև անկախացման ցանկացած գործընթաց ըստ էության պայքար է բռնապետության, գաղութացման, կեղեքման դեմ։

Խոսելով ՀՀ անկախության հռչակագրի մասին՝ Նիկոլը պնդում է թե այն «... ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է»։ Սա դեմագոգիա է ու հանրությանը խաբելու հերթական փորձ։ «Անկախություն» և «կոնֆլիկտ» բառերն իրար փոխադարձաբար բացառող չեն, այլ հակառակը՝ մեկն առանց մյուսի չի լինում։

Ամենահայտնի օրինակը ԱՄՆ անկախության հռչակագիրն է, որով ԱՄՆ հիմնադիր հայրերն ասում էին Մեծ Բրիտանիայի միապետին. «Յան տուր մեզնից, ձյաձ, մենք այլևս քեզ չենք ենթարկվելու»։ Նույն տեքստում նրանք դիմում էին բրիտանացիներին՝ ակնարկելով, որ եթե տեղը բերեն ու խաղաղությամբ յան տան, ապա կլինեն ամերիկացիների համար բարեկամներ, իսկ եթե տեղը չբերեն, ապա կդառնան թշնամի («We must, therefore, acquiesce in the necessity, which denounces our Separation, and hold them, as we hold the rest of mankind, Enemies in War, in Peace Friends»)։

Նույն կերպ Հունաստանի անկախության հռչակագիրը (1822 թվական) Օսմանյան կայսրության հետ կոնֆլիկտ էր, Նորվեգիայինը՝ Շվեդիայի հետ կոնֆլիկտ (բարեբախտաբար, անարյուն, թեպետ պատերազմի հավանականությունը չէր բացառվում), Հնդկաստանինը՝ Մեծ Բրիտանիայի հետ կոնֆլիկտ ևն, ևն։

Ավելին, Նիկոլը լռում է այն մասին, որ Ադրբեջանի անկախության հռչակագիրը (1918), որի վրա հիմնվում էր Ադրբեջանական ԽՍՀ գերագույն խորհուրդը ժամանակակից Ադրբեջանի անկախությունը հռչակելիս, նույնպես կոնֆլիկտ (այն է՝ տարածքային պահանջ) է պարունակում։

Բանն այն է, որ 1918 թվականին ընդունված հռչակագրում նշվում է, որ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը հաստատվում է «Արևելյան և Հարավային Անդրկովկասում», դրանով ներառելով ոչ միայն Արցախը (որն իրենք այդ պահին չէին վերահսկում), այլև Սյունիքը։ Այսինքն մինչ այդ պատմության որևէ պահին գոյություն չունեցող «Ադրբեջան» անունով պետությունն իր անկախության հռչակագրով ակնհայտ տարածքային պահանջներ էր ներկայացնում այդ թվում այն տարածքների նկատմամբ, որն իրենք չէին վերահսկում։ Մեծ հաշվով, այդ պահին Բաքուն էլ վերահսկում էին միայն օսմանյան զորքի շնորհիվ...

Մի շատ հետաքրքիր փաստ էլ. 1991 դեկտեմբերի 16-ին Թուրքիան այն առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը։ Բա եթե այդքան կոնֆլիկտածին էր մեր հռչակագիրն, ապա ինչո՞ւ էին թուրքերը շտապում ճանաչել մեր անկախությունը։

Ազատ, անկախ, ինքնիշխան դառնալն ու մնալն ընդհանրապես միշտ էլ կոնֆլիկտ է ենթադրում։ Միայն Նիկոլն է, որ դա, իբր, չի հասկանում։ Կարծես թե մեկը հենց ինքը չէ, որ իշխանությունը պահում ու երկիրը կառավարում է անդադար կոնֆլիկտներ հրահրելով»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել