Արտաքին 8 ամիս առաջ - 16:23 15-03-2026

Իրանի հարվածներից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում 108 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է, որ նրանցից 96-ը ստացել են թեթև վնասվածքներ, երկուսի վիճակը միջին ծանրության է, իսկ 9-ը դեռ բուժզննում են անցնում։ Հայտնում է Ազատությունը։

Հակամարտության սկսվելուց ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Իսրայելում 3 հազար 195 մարդու է բուժօգնություն է ցուցաբերվել ստացած վնասվածքների համար։ Նրանցից 81-ը կիրակի դեռ հիվանդանոցում են։
Նախարարությունը զոհերի թվի մասին տեղեկություն չի հրապարակել։ Al-Jazeera-ի տվյալներով՝ պատերազմում Իսրայելի զոհերի թիվն առնվազն 14 է:

Իսրայելի բանակը հայտնել է, որ այսօր «լայնածավալ» հարվածներ է հասցրել Իրանին։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie