Ներքին 5 ամիս առաջ - 23:58 11-03-2026

Անչափահասների կողմից կատարված հանցագործություններն աճել են․ ՔԿ

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 2025 թվականին քննվել է 464 քրեական վարույթ, ինչը 20-ով ավելի է 2024 թվականի համեմատ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ընդհանուր գործերի թվում 158 քրեական վարույթ փոխանցվել էր 2024 թվականից։

ՀՀ ՔԿ-ի 2025 թվականի վերաբերյալ ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ հանցագործությունների թվի աճ է նկատվում 2024 թվականի համեմատ։