Ներքին 4 ամիս առաջ - 16:46 11-03-2026

Եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել. Փաշինյան

Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը:

Այս մասին Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տասնյակ հազար քաղաքացիներ՝ տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ և դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին՝ դուրս էին եկել փողոց:

Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականին ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար: Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը, մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ, և հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել՝ մարդկանց համոզելով, թե գյուղը դատակվելու է ու լքվելու, սահմանազատումից հետո տների մոտ 50 տոկոսի աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ:

Այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է, իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ