Ներքին 7 ամիս առաջ - 18:18 10-03-2026

Ոստիկանության գվարդիայի ծառայողները խուլիգանության դեպք են բացահայտել, 7 ձերբակալված կա

Մարտի 6-ին՝ ժամը 9․30-ին, Ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս նկատել են միմյանց քաշքշող մի խումբ քաղաքացիների։

Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նրանք հնչեցրել են հայհոյանքներ։

Ոստիկանության գվարդիայի ծառայողները Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմաց խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Մարաշի բաժին են տեղափոխել 7 քաղաքացու։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի 37, 39, 48, 69 տարեկան 4 տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Նոր Խարբերդի 17-ամյա, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի 23-ամյա, Արարատի մարզի, Գետազատ գյուղի 28-ամյա բնակիչ 3 երիտասարդի հետ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում