Ներքին 7 ամիս առաջ - 16:23 10-03-2026

Alvuwki-ն մայրանալու է. բլոգեր Ալվինա Ամրիյանի հուզիչ խոստովանությունը

Հայտնի բլոգեր Ալվինա Ամրիյանը ինստագրամյան իր էջում կիսվել է կյանքի ամենակարևոր նորությամբ՝ նա շուտով մայրիկ է դառնալու։

Հրապարակելով գեղեցիկ լուսանկարներ՝ Ալվինան անկեղծացել է իր զգացմունքների և սպասումների մասին։

Բլոգերն իր խոսքում նշել է, որ այս նորությունը համարում է Աստծո մեծագույն պարգևը. «Այսօր Նա ինձ նվիրեց հնարավորություն լինել սիրելի կին և ապագա մայր։ Տվեց հնարավորություն սրտիս տակ կրել երեխայի և սպասել նրան անհամբերությամբ ու երախտագիտությամբ»։ Չնայած կարգավիճակի փոփոխությանը, Ալվինան խոստանում է հավատարիմ մնալ իր տեսակին։ Նա հումորով և ջերմությամբ նշել է, որ իր առօրյան չի կորցնելու նախկին փայլը:

Նա կշարունակի վայելել վարելը, բայց արդեն փոքրիկ ուղևորի հետ։ Տեսախցիկի առաջ ուտելն ու պարելը մնում են ուժի մեջ, պարզապես այսուհետ՝ նոր ձայնակցի ուղեկցությամբ։

Ալվինան նաև կարևոր խորհուրդ է տվել իր լսարանին՝ հորդորելով ապրել սեփական կյանքով և չսպասել շրջապատի հավանությանը. «Քանի դեռ փորձում եք ապրել այնպես, ինչպես դուր է գալիս ուրիշներին, չեք հասցնի ապրել այնպես, ինչպես դուր է գալիս ձեզ»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»