Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 12:13 08-03-2026

Ովքեր են ազատվում ճանապարհային հարկից Հայաստանում. ՊԵԿ

Պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու համար փետրվարի 19-ից փոխվել է բնապահպանական և ճանապարհային հարկերի վճարման կարգը։

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Եվ այսպես․
եթե ֆիզիկական անձը Հայաստանում չգրանցված ավտոմեքենայով մուտք է գործում Հայաստանի Հանրապետության տարածք, ապա բնապահպանական հարկը պետք է վճարել ոչ թե սահմանին, այլ Հայաստան մուտք գործելուց հետո՝ 15 օրվա ընթացքում։ Իսկ Հայաստանից ավելի շուտ ելքի դեպքում՝ մինչև ելքի պահը։

Ճանապարհային հարկի դեպքում նույնպես կիրառվում է նույն մոտեցումը,
եթե ֆիզիկական անձը Հայաստան է մուտք գործել Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոմեքենայով, տվյալ դեպքում ևս հարկը պետք է վճարել Հայաստան մուտք գործելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, իսկ Հայաստանից ավելի շուտ ելքի դեպքում՝ մինչև ելքի պահը։

Թե՛ բնապահպանական, թե՛ ճանապարհային հարկերի դեպքում՝ հարկը մասնակի վճարված լինելու, առհասարակ վճարված չլինելու պարագայում, ինչպես նաև տույժեր հաշվարկված լինելու դեպքում, այդ բոլոր վճարումները պետք է կատարել երկրից դուրս գալու պահին։

Ի դեպ, նոր կարգավորումներով, եթե Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոմեքենան ճանապարհի անանցանելիությամբ պայմանավորված չի կարողանում դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից, ապա տվյալ ժամանակահատվածի համար ճանապարհային հարկ չի հաշվարկվում։

Ճանապարհային հարկ չեն վճարում նաև այն անձինք, ովքեր Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոմեքենայով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը և վերադարձել են՝ Հայաստանի տարածքում գտնվելու ընթացքում չլքելով մաքսային հսկողության գոտին։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
19:44 Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ