Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 19:44 07-03-2026

Մարտի 8-ին դեպի Օման տեղափոխումից օգտվելու նպատակով գրանցվել է 37 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

Մարտի 7-ի առավոտյան դրությամբ՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի։

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է արտակարգ ռեժիմով պատասխանել ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին։

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիները բարձրացրել են ՀՀ վերադառնալու թռիչքների չեղարկման/հետաձգման հետևանքով ՀՀ-ում աշխատանքից բացակայությունների խնդիրը՝ հայցելով աջակցություն առ այն, որ ՀՀ-ում գործատուներն անհագելի չհամարեն բացակայությունները և պահպանվի բացակա օրերի աշխատավարձը։ ՀՀ ԱԳՆ այս խնդիրը քննարկում է կառավարության գործընկերների հետ՝ ՀՀ քաղաքացիներին լուծում առաջարկելու նպատակով։

Մարտի 8-ին դեսպանության և գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվող դեպի Օման տեղափոխումից օգտվելու նպատակով գրանցվել է 37 ՀՀ քաղաքացի։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
19:20 Գերմանիային ներկայացվող փոխհատուցման պահանջներն են ուժի մեջ են․ Տասուլաս
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%