Արտաքին 8 ամիս առաջ - 09:45 06-03-2026

Իրանին 10 տարի կպահանջվի վերականգնվելու համար. Թրամփ

Իրանին 10 տարի կպահանջվի վերականգնվելու համար կրած հարձակումներից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։

«Շատերն ասում են, որ ամեն ինչ ավարտվել է։ Բայց ինձ համար դա չի ավարտվել։ Ամեն ինչ կավարտվի, երբ ես կցանկանամ։ Մենք չենք ուզում, որ նրանք որևէ մեկին նշանակեն Գերագույն առաջնորդի պաշտոնում՝ առանց մեր հաստատման։

Մենք չենք ուզում, որ 10 տարի անց որևէ ԱՄՆ նախագահ բախվի այս խնդրին և չիմանա, թե ինչ անել», - ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին և մտավ հարավային Լիբանան։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie