Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 22:52 03-03-2026

Իրանի դեպքերը մեզ տվեցին դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ․ Նարեկ Կարապետյան

Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույյցում։

«Դասն այն էր, որ մեզ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ, Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել Արևմուտքի հետ, սակայն չունենալով երաշխավոր, այսօր միայնակ է առերեսվում գերտերությունների կողմից իրականացվող պրոցեսներին։ Խաղաղության կարելի է հասնել ոչ միայն պայամանավորվածություններով, այլ մեկից ավելի երաշխավորներով»,- նշել է նա։

Կարապետյանը նշել է, որ պատերազմի հետևանքով Իրանի արդյունաբերական պոտենցիալը նվազելու է, սակայն Իրանն ու Հայաստանը շարունակելու են համագործակցել։

«Իրանը դառնալու է ավելի շատ հումք արտահանող երկիր, կարող է հումք մատակարարել Հայաստան՝ նավթամթերքմետալուրգիական արտադրանքի սկզբնական շղթայի հումք և այլն, սա ՀՀ տնտեսության համար փոխլրացնող ու հետաքրքիր ուղղություն է, այսինքն՝ Իրանը տնտեսապես շարունակելու է մեզ համար լինել հետաքրքիր հարևան, մենք փոխադարձ հետաքրքրությունների դաշտում ենք մնալու»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
15:42 Ռուսաստանն ԱԹՍ-ով հարվածել է Կիևի Հյուսիսային կամրջին

Ձեզ գուցե հետաքրքրի