Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:45 03-03-2026

Երեխեքին ահը սրտում ենք դպրոց ուղարկում, որ շան բաժին չդառնան. ահազանգ Սավոյան փողոցից

Գյումրիում մարդիկ այլևս միայն փոսերից ու ցեխից չեն բողոքում։ Սավոյան փողոցի բնակիչներն ահազանգում են՝ իրենց երեխաներին դպրոց ուղարկում են բառի բուն իմաստով ահը սրտում։

«Ամեն առավոտ դուռը փակում եմ ու մինչև երեխես դպրոց հասնի՝ սիրտս տեղը չի ընկնում։ Փողոցում թափառող շները խմբերով են շրջում։ Վազում են մեքենաների հետևից, հարձակվում անցորդների վրա։ Երեխեքին ասում ենք՝ չվազեք, աչքի մեջ մի նայեք, բայց ո՞նց երեխեն ամեն օր վախի մթնոլորտում ապրի»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է բնակիչներից մեկը։

Նրանց խոսքով՝ խնդիրը նոր չէ։ Տարիներ շարունակ շների թիվն ավելանում է, իսկ լուծումներ, ըստ բնակիչների, միայն խոսքերի մակարդակում են մնում։

Սավոյան փողոցի բնակիչները նշում են, որ հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․ երեխաները դպրոց են գնում խմբերով, ծնողները՝ ուղեկցում մինչև խաչմերուկ. «Երեխեքին ահը սրտում ենք դպրոց ուղարկում, որ շան բաժին չդառնան»։

Բնակիչներն ակնկալում են, որ պատասխանատու կառույցները վերջապես կոնկրետ քայլեր կձեռնարկեն՝ ապահովելով թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների անվտանգությունը։ Մինչ այդ, Սավոյան փողոցում ամեն դպրոցական առավոտ սկսվում է ոչ թե զանգի, այլ վախի սպասումով։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ

Ձեզ գուցե հետաքրքրի