Մամուլ 4 ամիս առաջ - 08:50 03-03-2026

Աննայի գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Կճոյանն է եղել. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Համառ լուրեր են պտտվում, որ Աննայի` հորանց տուն, ավելի ճիշտ` «վարձով բնակարան» գնալուց ամենաշատ նեղսրտողներից մեկը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է եղել: Չէ, պատճառն այն չէ, որ, որպես հոգեւորական, տխրել է, որ «հայկական ավանդական» ընտանիք է քանդվում: Պատճառները շատ ավելի մարդկային են:

Այն է` Կճոյանը հասկանում է, որ Աննայի հեռանալուց, որ կողմից էլ որ փորձում ես մոտենալ, հեչ լավ հոտ չի գալիս: Հանրագումարում, դա ամենեւին էլ լավ չի խոսում Փաշինյանի դիրքերի ամրության մասին, առավելեւս, երբ դա դիտարկում ես այնպիսի հզոր կառույցի հետ հակամարտության տեսանկյունից, ինչպիսին է Հայ Առաքելական եկեղեցին:

Այսքանից էլ զատ, մյուս տիրադավները, որոնք մինչ այս էլ ամեն բարեւելիս նաեւ խորը բողոք էին հայտնում Կճոյանին, թե բա` այս ինչ արեցիր, հիմա կամաց–կամաց կարող են անգամ չբարեւել` իրենց «գցված» համարելով:

Մի խոսքով, ինչպես տեղյակ աղբյուրն արտահայտվեց. «Աննայի հեռանալը լրիվ թեւաթափ է արել հեռացած սրբազաններին, որոնք լրջորեն սկսել են մտածել «անառակ որդու» կերպարի մեջ մտնելու մասին:

Կճոյանն էլ դեմ չէր լինի, բայց, ասում են, այնպիսի թելերով է հասցրել կապվել Փաշինյանի հետ, որ հենց այնպես, անցնցում Էջմիածին վերադառնալը քիչ հավանական է համարում»:

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո