Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:42 07-05-2024

Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման հիմքով ԱԺ չներկայանալը ու հարց են բարձրացնում, թե այդ ինչ հիվանդություն էր, որ նա չեկավ ԱԺ։ Ու մինչ իշխանական պատգամավորները չեն կարողանում գտնել հարցի պատասխանը, Դավիթ Խաչատուրյանը, ԱԺ «չներկայանալու» փոխարեն, գնացել Է մայիսի 3-ին կայացած դատավորների ժողովին, ու ինչպես կոլեգաներն են նկատել, նա բավականին առողջ ու թարմ տեսք է ունեցել։ Հաջորդ քառօրյային պարզ կլինի՝ Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, որ նա ՍԴ դատավոր դառնալու իր երազանքին հասներ, թե՞ այլ խորքային պատճառներ կան։ Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր: Այդ պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանին՝ հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։ ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ հարցը հանվում է օրակարգից. «Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը եւ խնդրել է տեղափոխել քննարկման օրը։ Հետեւաբար՝ հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է եւ հետագայում կքննարկվի»,- նշել էր Ռուբինյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ