Մամուլ 8 ամիս առաջ - 08:33 03-03-2026

Ցուցակում լինելու ցանկություն չունի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Արման Թաթոյանի «Միաս­նության թեւերի» հետ համապետական ընտրությունների գնացող «Շանթ» դաշինքի անդամ, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը մտերիմներին ասել է, որ ինքն անձամբ չի լինի նախընտրական ցուցակում, իր տեղակալ Գոռ Թադեւոսյանը կլինի առաջին տասնյակում։ Կապանցիներն ասում են, որ Փարսյանը երեւի չի ուզում սրել հարաբերություններն իշխանության հետ եւ իր վարկանիշը հարվածի տակ դնել, եթե դաշինքը Կապանում շատ ձայն չտանի։ Չնայած Փարսյանը մեծ կազմով ներկա է գտնվել շաբաթ օրը «Միասնության թեւերի» հավաքին։ Ինչ վերաբերում է Գոռ Թադեւոսյանին, ապա նա անկուսակցական է, ավագանու անդամ է դարձել «Շանթ դաշինքի» ցուցակով, ժամանակին եղել է Սյունիքի մարզպետի տեղակալ, երբ մարզպետը ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանն էր։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների