Ներքին 3 տարի առաջ - 12:50 27-10-2022

ՀԱՊԿ-ն առանձնապես ցանկություն չունի մեր կողմից գործել, փորձում է ժամանակ շահել․ Մհեր Հակոբյան


Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, և կազմակերպության կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշմամբ խումբ է եկել Հայաստան, տեղում դիտարկել իրավիճակը։ Ինչպես ԱԺ-ում երեկ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին, և կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ։

Որքանո՞վ կարող է արդյունավետ լինել նման քարտեզը, կկարողանա՞ այն Ալիևին ստիպել հետ քաշել զորքերը մեր սուվերեն տարածքից․ Oragir.News - ի այս հարցերին պատասխանեց ռազմական պատմաբան, իրավագետ Մհեր Հակոբյանը։

«Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ն իրեն ոչ պատշաճ պահեց մեր նկատմամբ։ Գաղտնիք չէ նաև, որ դրան հետևեցին պաշտոնական Երևանի՝ դեպի Արևմուտք արված քայլերը․ դրանք ՀԱՊԿ-ի համար դարձան ազդակ, որ իրենց ազդեցության ավանդական տարածքից իրենք դուրս են մղվում։

Այս պահին, քանի որ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն առանձնապես ցանկություն չունի մեր կողմից գործել, այն փորձում է, որքան հնարավոր է, ժամանակ շահել։ Ի՞նչ է նշանակում՝ ճանապարհային քարտեզ, եթե թշնամին մտել է քո դաշնակցի տարածք, գրավել այն, և ամեն րոպե հետաձգումը դժվարացնում է այդ տարածքների հետագա ազատագրումը, քանի որ թշնամին ամրապնդվում է այդ տարածքներում։ Ընդամենը փորձ է կատարվում ցույց տալ, որ ինչ-որ բան արվում է»,- ասաց Հակոբյանը։

Հարցին, թե ինչ կարելի է ակնկալել նման իրավիճակում՝ նա պատասխանեց, որ եթե նույնիսկ խնդիրը սրվի, ապա իրավիճակը չի հանգի ՀԱՊԿ-ի հետ պատերազմի։ «Ռուսական կողմը հույս ունի, որ քաղաքական ինչ-ինչ միջոցառումներով կստիպի Ադրբեջանին նահանջել։ Բայց մյուս կողմից էլ Ալիևն այնքան է լկտիացել իր հավակնություններում, որ խիստ կասկածում եմ, թե նույնիսկ Ռուսաստանի լուրջ ճնշման պարագայում Հայաստանի Հանրապետության իրավական տարածքում ամրապնդվող իր զորքերը հետ կքաշի»։

Ամփոփելով՝ Մհեր Հակոբյանը նշեց․ «Ինչ-որ բան անում են, բայց դա բնավ բավարար չէ»։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի