Արտաքին 4 ամիս առաջ - 23:46 01-03-2026

Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ-ի տասնյակ օբյեկտների

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տասնյակ օբյեկտների Թեհրանում, այդ թվում՝ հետախուզական շտաբների և հրամանատարական կենտրոնների: Այդ մասին հայտնել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը։

«Վերջին մի քանի ժամերին իրականացված լայնածավալ հարվածների ընթացքում ՑԱՀԱԼ-ը Թեհրանում հարձակում է գործել ռեժիմի տասնյակ ռազմական հրամանատարական կենտրոնների վրա, ներառյալ՝ ԻՀՊԿ-ի և հետախուզության շտաբների, ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարական կենտրոնների, ներքին անվտանգության շտաբների»,- ասվում է հաղորդագրությունում։

ՑԱՀԱԼ-ում ենթադրում են, որ հարվածներ հասցնելու պահին այդ օբյեկտներում գտնվել են իրանցի սպաներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից