Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 21:15 27-02-2026

Արցախի թեմի առաջնորդի և Փաշինյանի քիմիան․ ինչով է աչքի ընկել տիրադավը

Հանրության լայն շերտերի կողմից տիրադավ անունը ստացած հոգևորականներից Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի գործողություններն ու դերակատարությունը ՀՀ իշխանությունների ծրագրերում առաջացնում են բազմաթիվ հարցեր․ ե՞րբ է սկսվել Տեր Վրթանեսի և Նիկոլ Փաշինյանի միջև կապը, նա մի՞շտ է համակրել ու ներքուստ աջակցել նրա քաղաքական ծրագրերին, թե՞ այս համագործակցությունը վերջերս է ձևավորվել, և ունի այլ պատճառներ։

Արցախի թեմից Դավիթ սարկավագը Oragir.News-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Տեր Վրթանեսի վերջին տարինների գործունեությունը՝ ասելով․ «Ես ո՞վ եմ, որ նման գնահատականներ տամ որևէ մեկին։ Դա ինձ չի վերաբերվում, ինքն է՝ իր գործունեությունը, թող իրենց վերադասը գնահատական տա»։

Այս թեմայի շուրջ Արցախի թեմի մի շարք այլ հոգևորականներ կարծիք հայտնելուց խուսափեցին։ Վերլուծելով հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները, մասնավորապես՝ Մայր Աթոռի դեմ Փաշինյանի բացահայտ արշավին Արցախի թեմի առաջնորդի մասնակցությունը, կարող ենք փաստել, որ նա ի սկզբանե կիսել է Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունն ու նրա դիրքորոշումները, իսկ Արցախի շրջափակման օրերին վերջինս սահմանափակվել է բացառապես հոգևոր ծառայություններ մատուցելով։ Նրա քայլերը հայտարարություններից և մտահոգություններից այն կողմ չեն անցել։

Հիշեցնենք, որ Վրթանես Աբրահամյանը Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել 2021 թվականի սկզբին։ Շատերի համար զարմանալի էր, որ նա միացավ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակեկեղեցական արշավին, քանի որ Վեհափառը 2023-ին՝ Արցախի բռնազավթումից և հայաթափումից հետո Արցախի թեմը չլուծարեց, չնայած այն բանին, որ դրա համար գործող իշխանությունների կողմից ճնշումների էր ենթարկվում։

Տեր Վրթանեսի դիքորոշումը զայրացրել էր արցախցիներին, իսկ Արցախի թեմական խորհրդը բացահայտ մտահոգություն էր հայտնել՝ կապված առաջնորդի դիրքորոշումների և քայլերի հետ։

Ուշագրավ է նաև, որ 2023–2025 թվականներին չի արձանագրվել որևէ հրապարակային կրոնական նախաձեռնություն, որը նպատակ ունենար համախմբել կամ պաշտպանել արցախցիների իրավունքները։ Արցախի թեմի առաջնորդը երբևէ փորձ չի կատարել համախմբելու արցախցի փախստականներին կամ միջազգային հարթակներում լսելի դարձնելու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման պահանջները։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի երկարամյա պետ Աշոտ Սարգսյանը հայտնել էր՝ Արցախի թեմում ստեղծվել է թեմական խորհուրդ, որն իր 9 պարտականություններից միայն 1–ն է կատարում՝ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանումը։

Նա շեշտել էր, որ անձամբ ձգտել է, որ վերականգնվեն Արցախի բոլոր շրջանների հոգևոր պատասխանատուները՝ ծխական խորհուրդները, ինչը, ցավոք սրտի, չի ստացվել։ Աշոտ Սարգսյանը նշել էր՝ առանց թեմական և ծխական խորհուրդների, Արցախի թեմի պահպանումը ձևական բնույթ է կրում, և քանի որ Հայաստանում Արցախի թեմական և ծխական խորհուրդներ չեն ձևավորվել՝ Արցախցիների համախմբումը և մնացած հոգևոր հարցերը կարգավորել հնարավոր չի լինելու։

Սա փաստացի ցույց է տալիս, որ Տեր Վրթանեսը թեպետ շարունակել է առաջնորդել Արցախի թեմը, սակայն ոչինչ չի արել թեմի լիարժեք գործունեությունը կազմակերպելու համար՝ նպաստելով, որ օրերից մի օր այն ի վերջո լուծարվի։ Չենք բացառում, որ սա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ թեմի առաջնորդը ևս Արցախի էջը փակված է համարել և այս հարցում Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ չի ունեցել, ինչի արդյունքում էլ կարճ ժամանակ անց միացել է նրա նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին

Ձեզ գուցե հետաքրքրի