Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, բ. գ. թ., դոցենտ Էլինա Միրզոյանի և ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Թեհմինե Մարտոյանի համահեղինակած հոդվածը` “Women in the Pre-Genocide Turkish Propaganda about Smyrna and the Implementation of the Genocidal Policy, 1919-1922” տպագրվել է միջազգային “The Historical Review/La Revue Historique” ամսագրում (WOS, Scopus)։ Գրում է Ermenihaber-ը:
Հոդվածով առաջին անգամ գիտականորեն անդրադարձ է արվել թուրք կանանց ներգրավվածությանը նախացեղասպանական և ցեղասպանական քարոզչությանը 1919-20 թթ.` Զմյուռնիայի համար թուրքական բռնապայքարում: Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է Էլինա Միրզոյանի հետ։
– Տիկին Միրզոյան, ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը։
– Շնորհակալ եմ հարցազրույցի համար:
Չնայած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գիտական հետազոտություններին՝ չենք կարող չնշել, որ դեռևս կային և շարունակում են լինել առանցքային հարցեր, որոնք հետազոտության կարիք ունեն, հիմնականում՝ մասնակի և նեղ ենթաթեմաներ: Այդ շարքին է պատկանում նաև Հայոց ցեղասպանությանը թուրք վերնախավային կանանց համակարգային մասնակցության հարցը, որը կրել է տարբեր դրսևորումներ՝ արտահայտվելով ինչպես անհատական, այնպես էլ համակարգային մակարդակում: Թուրք կանանց մասնակցությունը Հայոց ցեղասպանության գործընթացին՝ իր տարբեր դրսևորումներով և ուղղություններով, գիտականորեն ուսումնասիրված չէ. առկա են միայն մասնակի անդրադարձներ առանձին կանանց գործունեությունների որոշ կողմերին:
Նշեմ, որ դեռևս 2022 թվականին ես, որպես երիտասարդ գիտնական, գիտական նախագիծ եմ ղեկավարել քննվող թեմայով՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած:
Ինչպես նաև այդ թեմայով տպագրել եմ հոդված ՀՑԹԻ գիտական հանդեսում 2023 թ.: Հետազոտության ընթացքում հասկացա, որ այդ համատեքստում դեռ շարունակում են մնալ չլուսաբանված, գիտականորեն չուսումնասիրված կողմեր, դրանք չլուսաբանած սկզբնաղբյուրներ, որի հիմքով էլ Հույների ցեղասպանության թեմայի մասնագետներից գործընկերուհուս՝ ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանի հետ համահեղինակեցինք հոդվածը` “Women in the Pre-Genocide Turkish Propaganda about Smyrna and the Implementation of the Genocidal Policy, 1919-1922”, Հունաստանի հեղինակավոր սկոպուսյան պարբերականներից մեկում: Հոդվածով առաջին անգամ գիտականորեն անդրադարձ է արվել թուրք կանանց ներգրավվածությանը նախացեղասպանական և ցեղասպանական քարոզչությանը 1919-20 թթ.` Զմյուռնիայի համար թուրքական բռնապայքարում:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչը ստիպեց թուրքերին, որպեսզի Զմյուռնիայում հայերի ու հույների ցեղասպանական գործողությունների քարոզչության մեջ ներգարվվեն նաև թուրք կանանց։
– Երիտթուրքական ցեղասպանական քարոզչության համատեքստում առաջին անգամ հետազոտվել է թուրք վերնախավային կանանց համակարգային ներգրավվածությունը` որպես ցեղասպանական քաղաքականության շարունակություն, դերակատարումն ու ազդեցության պատկերը։ Առաջին անգամ գիտական համայնքում քննարկման է դրվել «Հավզա» շրջաբերականը, որը, Աթաթյուրքի կարգադրությամբ, համակարգել է այդ գործընթացը։ Քննարկվել են քարոզչության նախադրյալները, հիմքերը, կազմակերպչական ընթացքը, ձևաչափը և ներգրավված դերակատար բացահայտ և ոչ բացահայտ անձինք։ Ինչպես նաև առանձնակիորեն ուսումնասիրվել է քարոզչության «ռազմավարական քարտեզը»: Նաև առաջին անգամ ուսումնասիրվել է քաղաքական քարոզչական խոսույթը:
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: