Մամուլ 8 ամիս առաջ - 08:26 27-02-2026

ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած ՔՊ-ում մտադիր էին ազգային փոքրամասնության ասորի եւ քուրդ ներկայացուցիչներին փոխել, խոսքն Արսեն Միխայլովի եւ 80-ամյա Կնյազ Հասանովի մասին է, սակայն երկար փնտրտուքներից հետո կանգ են առել նույն անձանց վրա, քանի որ նշված համայնքներում իշխանության գաղափարները կիսող «խելքը գլխին» երկրորդ մարդ չեն գտել։ Այսպիսով կարելի է ասել՝ արդեն պատրաստ է ՔՊ-ի նախընտրական ցուցակի 2-րդ մասը, որը կազմվում է ազգային փոքրամասնություններից։

Եզդիական համայնքից կրկին ընտրվել է Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքից՝ Ալեքսեյ Սանդիկովը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, իսկ ասորիներից՝ Արսեն Միխայլովը։

Ըստ օրենքի՝ ամենաշատ ձայն ստացած ուժին «բաժին է հասնում» թվով ամենամեծ՝ եզդիական համայնքի ներկայացուցիչը, իսկ եթե այդ ուժի մանդատները կրկնակի ավելի են, նաեւ՝ ռուսական համայնքի, իսկ եթե ունի սահմանադրական մեծամասնություն, ապա՝ երեքն էլ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների