Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:14 24-08-2022

Խաղողի մթերման պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է. նախարար


Մինչ խաղողաքաղի մեկնարկը մթերման պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք սերտ համագործակցում ենք խաղող մթերողների և աճեցնողների հետ և համագործակցության արդյունքում այս տարի ունենք անհամեմատ դրական վիճակ: Մթերման գործընթացից առաջ պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է: Ավելի փոքր քանակի աճեցնողներ կան, որոնք դեռ պայմանագրեր չունեն, այժմ աշխատում ենք, որպեսզի մինչև մթերման սեզոնի սկսվելը նրանց նույնպես ապահովենք մթերման պայմանգրերով»,- ասաց նախարարը:
Քերոբյանն ընդգծեց՝ ամեն ինչ արվում է, որ երկու կողմերն էլ մթերման սեզոն մտնեն արդեն ամբողջությամբ կնքված պայմանագրերով, ինչն, իհարկե, շատ մեծ ապահովություն, վստահություն և փոխադարձ հավատ կստեղծի երկու կողմերի միջև:
«Կարծում եմ, եթե աշխատանքները այս ձևաչափով շարունակենք ևս մեկ-երկու տարի, ապա կկարողանանք ապահովել այն փոխվստահության մտնոլորտը, որը թույլ կտա, որ երկու կողմերը՝ մթերողները և աճեցնողները միասին գնան ավելի երկար և բազմամյա պայմանագրերի կնքմանը»,- ասաց նախարարը:
Նա հավելեց նաև, որ այս տարի բավականին լավ բերք է աճեցվել, վերջին տարիներին սկսել է ավելանալ գինեմետ սորտի խաղողի բերքը, որն, իհարկե, գինի դառնալու շատ ավելի մեծ պոտենցիալ ունի: Այն դրական ազդեցություն ունի գինեգործության համար, քանի որ իրենք սևեռված են նաև գինեգործության ոլորտը էապես զարգացնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ