Ներքին 8 ամիս առաջ - 13:00 25-02-2026

Ոսկե կանոն է. Տեր Օշինը վարվել է ողջամիտ հոգևորականի պես

Ոսկե կանոնն է՝ «Ուրիշի հետ վարվիր այնպես, ինչպես կուզես՝ վարվեն քեզ հետ»։ ՔՊ-ակաները Ոսկե կանոնը չգիտե՞ն։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն օրեր առաջ Սաղմոսավանք էր այցելել և պարզել, որ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օշինն իսկապես պսակադրության նպատակով օրերս Սաղմոսավանք այցելած զույգին ասել է, որ «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»։

«Տեր Օշինը, ցավոք, չժխտեց ասածը։ Ստիպված եղա տեր Օշինին բացատրել և զգուշացնել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը հակասում է հոգևոր եկեղեցական կանոնին և պարունակում է ՔՕ սահմանված հոդվածի տարրեր»,- սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է Ռուբինյանը։

Իսկ ինչո՞ւ է Տեր Օշինը խտրական վերաբերմունք դրսևորել։

Ոսկե կանոնի հիմքում համարժեք պատասխանի մասին օրենքն է։ Նիկոլ Փաշինյանն ու մյուս ՔՊ-ականները վիրավորական բաներ են ասում Գարեգին Բ-ի հասցեին, նրան Կտրիճ անվանում։ ՔՊ-ական իշխանությունները անհիմն կալանքի տակ են պահում Բագրատ Սրբազանին, հալածում հոգևորականների, մի քանիսին արգելում երկրից դուրս գալ։

ՔՊ-ականները դեկտեմբերի 18-ին գրոհեցին Մայր Աթոռը։ Ոսկե կանոնն իմացող ՔՊ-ականները չէին հասկանո՞ւմ, որ հոգևորականները համարժեք կարծիք են կազմելու և համարժեք վարք են դրսևորելու ՔՊ-ականի նկատմամբ։ Եթե հասկանում էին, ապա ինչո՞ւ են Տեր Օշինից այլ բան ակնկալում։

Համարժեք արձագանքելը հոգեկան առողջության, ողջամտության ցուցիչ է։ Այս առումով՝ Տեր Օշինի՝ վերը բերված արտահայտությունը ողջամիտ, առողջ արձագանք է Փաշինյանի և ՔՊ-ականների վերը թվարկված ելույթներին։ Ենթադրելի է, որ մյուս հոգևորականները նույնպես առողջ են, նույնկերպ են մտածում ՔՊ-ականների մասին և առիթի դեպքում Տեր Օշինի պես կարտահայտվեն։

Մտահոգիչ է Ռուբեն Ռուբինյանի անդրադարձն այս թեմային։ Վերջինիս, հավանաբար, թվում է, թե հոգևորականները Ոսկե կանոնը չգիտեն, իրականությունն ընկալելու և համարժեք արձագանքելու խնդիրներ ունեն, կուլ կտան հոգևորականների, Վեհափառի հանդեպ անհարգալից վերաբերմունքը, հայհոյանքը, զրպարտությունը և ՔՊ-ականին կվերաբերվեն այնպես, կարծես՝ ոչինչ չի եղել։

Նկատենք, որ այլ ժողովուրդների համեմատ՝ հայերս տոլերանտ ենք։ Օրինակ՝ ֆրանսիացիները նացիստական բռնազավթումից ազատագրվելուց հետո շատ վատ վերաբերվեցին զավթիչների հետ գործակցած համաքաղաքացիների հանդեպ։ Մարշալ Պետենը ցմահ դատապարտվեց սահմանադրության նախաբանից «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» արժեքները հանելու, «Հայրենիք, Ընտանիք, Աշխատանք» գրելու համար։

Ի տարբերություն ֆրանսիացիների՝ հայերս Հայաստանի անկախանալուց հետո համարժեք չենք վարվել խորհրդային բռնազավթման շրջանում զավթիչների հետ համագործակցածների հետ։

Քաղաքական հարցերում հայ ժողովրդի մի մասն այսօր էլ ոչ համարժեք վարք է դրսևորում, իրականությանը ոչ համարժեք է արձագանքում։ Օրինակ՝ Փաշինյանը փետրվարի 24-ին ասում է պատմական ցիկլի բերումով առաջացած սպառնալիքների վերջնական հաղթահարման մասին, սակայն նույնիսկ լյուստրացիա չի արվում, որ չեզոքացվեն հիբրիդային սպառնալիքները։

Այս հակասական ու ոչ համարժեք քաղաքական ընկալումների միջավայրում է աշխատում նաև Ռուբեն Ռուբինյանը, որին, հավանաբար, թվացել է, թե կարող է վախեցնել հոգևորականներին, ստիպել, որ անտեսեն Ոսկե կանոնը, ոչ համարժեք արձագանքեն ՔՊ-ականների վիրավորանքներին ու հավասար հարգանքով ու մեծարանքով վերաբերվեն ՔՊ-ականների նկատմամբ։

Պարզ ասած՝ Տեր Օշինը վարվել է Ոսկե կանոնը հարգող, արժանապատվություն ունեցող, ողջամիտ հոգևորականի պես։ Իսկ եթե Ռուբեն Ռուբինյանն ուզում է, որ հոգևորականները հավասար, հարգալից վերաբերմունք դրսևորեն ՔՊ-ականների հանդեպ, ապա կարող են ազատ արձակել ու արդարացնել Բագրատ Սրբազանին, մյուս հոգևորականներին, ներողություն խնդրել հոգևորականների հասցեին հրապարակավ վիրավորական բաներ ասելու համար։ Սա է Ոսկե կանոնը՝ «Ուրիշի հետ վարվիր այնպես, ինչպես կուզես՝ վարվեն քեզ հետ»։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա