Ներքին 8 ամիս առաջ - 17:30 24-02-2026

Ինձ դիմում են արցախցիները՝ ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացի ձգձգման խնդրով. Դանիելյան

Ամենօրյա ռեժիմով մեր հայրենակիցներից ստանում եմ նամակներ և զանգեր, որոնք վերաբերում են անձնագրերի, այդ թվում՝ նույնականացման քարտերի ստացման ժամկետների հարցին։ Բանն այն է, որ հերթագրվելու դեպքում միայն ամիսներ հետո կարող ես ձեռք բերել կամ թարմացնել անձնագիրդ, ինչն էլ առաջացրել է մեր հայրենակիցների արդարացի զայրույթը։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Պարբերաբար անդրադառնալով հարցին՝ նշել ենք, որ համակարգը ծանրաբեռնված է, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որպեսզի հատկապես մայրաքաղաքի բնակիչները ստիպված չլինեն հերթագրվելու ՀՀ մարզերում՝ ժամանակը մի փոքր կրճատելու համար։

Վստահ եմ, որ լուծում գտնելը և այսպիսի ոչ մեծաքանակ բնակչությանը պատշաճ սպասարկելը խրթին հարց չէ։ Նման աննախադեպ հերթերի դեպքում կարելի է ընդլայնել անձնագրային բաժինները, համալրել անձնակազմը։

Ինձ դիմում են նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացի ձգձգման խնդրով։ Հատկապես ընտրությունների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը անթույլատրելի է և կասկածի տեղիք է տալիս։

Նկարագրված խնդիրների պարզաբանման վերաբերյալ գրավոր հարցումներ եմ ուղղել պատկան մարմիններին»,-գրել է Դանիելյանը:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»