Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:36 23-02-2026

Իշխանությանը պետք են թույլ դատարաններ, փաստաբանները չպետք է վախենան կատարել իրենց աշխատանքը․ Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․

«Փաստաբանը կոչված է պաշտպանելու մարդուն, բայց երբ նա ինքն է ստիպված լինում պաշտպանվել, նշանակում է՝ ինչ-որ բան սխալ է գնում։

Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով առանձնացրել է կոնկրետ փաստաբանի՝ Արա Զոհրաբյանի անունը, և փաստացի հասկացրել է․ եթե քննադատում ես դատարաններին, ուրեմն «կասկածելի անձ ես, ներգրավված ես ինչ-որ սխեմաների մեջ»։

Փաստաբանն այն մարդն է, ում աշխատանքը անհարմար հարցեր տալն է, սխալներ ցույց տալը, բարձրաձայն ասելը այն, ինչ ուրիշները նախընտրում են չնկատել։

Սա արտոնություն չէ, սա փաստաբանի պարտականություն է։ Առանց դրա դատաիրավական համակարգը դադարում է աշխատել։ Որակյալ պաշտպանության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է, որը չի կարելի նսեմացնել կամ կասկածի տակ դնել։

Ի՞նչ է ստացվում։

Նախ ԲԴԽ-ն հրապարակայնորեն նշում է կոնկրետ փաստաբանի անուն և ասում, թե իբր նրա քննադատությունը «սխեմա» է։

Սա արվում է նրա համար, որ մյուս անգամ փաստաբանները մի բան ասելուց առաջ ավելի երկար «մտածեն»՝ արդյո՞ք արժե ասել այնպիսի բան, որը ԲԴԽ-ին դուր չի գա։

Սրա նպատակն է նաև փաստաբաններին թիրախավորելով` չեզոքացնել ու այդ կերպ թուլացնել նրանց, որպեսզի քաղաքական շարժառիթ ունեցող գործերով հեշտ կայացվեն մեղադրական դատավճիռները։

Փաստաբանների նկատմամբ հետապնդումներն ամենևին էլ չեն նշանակում նրանց ձերբակալություն. այդ հետապնդումները նախևառաջ տեղի են ունենում նրանց հրապարակային պիտակավորմամբ` որպես «կասկածելի անձինք»։

Երբ մարմինը, որը ստեղծվել է դատարանների անկախությունը պաշտպանելու համար, սկսում է փաստաբաններին անուններով թիրախավորել, նշանակում է գործում է իր սահմանադրական առաքելությանը հակառակ: Այն ոչ թե դատական համակարգն է պաշտպանում, այլ իշխանությանը՝ դատական վերահսկողությունից։

Փաստաբանները չպետք է վախենան կատարել իրենց աշխատանքը։ Այս հարցը պահելու եմ իմ մշտական ուշադրության ներքո:

Ակնհայտ է, որ այն դատարանը, որը չի դիմանում քննադատությանը, չի կարող ուժեղ լինել։
Իշխանությանը հենց այդպիսի դատարաններ ու ԲԴԽ էլ պետք են»:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի