Ներքին 1 տարի առաջ - 18:41 03-04-2025

Փողով վարորդական վկայականներ գնածները պե՞տք է վախենան

Փաշինյանն այսօր նշեց` Հայաստանում բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ։ Վարչապետն անդրադարձավ նաև իր՝ վարորդական վկայական ստանալու փաստին՝ նշելով, որ առանց քննության է ստացել վկայականը. «Այո, կաշառք չեմ տվել, բայց հայտնի լրագրող էի, չմոտեցա անգամ տարածքին, բերեցին վկայականը, տվեցին ու ասացին՝ շուտ գնա այստեղից»։

Փաշինյանը նշեց, որ այսօր շատ վարորդներ մեքենա վարել չգիտեն, բայց մեքենա են վարում և հավելեց. «Եթե կարելի է լինել վարորդ ու չիմանալ մեքենա քշել, ինչո՞ւ չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ»։

Այսպիսով, Փաշինյանի խոսեց նրա մասին, որ պետք է խստացվի օրենքը, իսկ բոլոր նրանք, ովքեր կեղծ վկայականներ են ձեռք բերել, պետք է բացահայտվեն։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, ով, արձագանքելով այս հայտարարությանը, նշեց, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական մանևր է՝ հանրային օրակարգը արհեստականորեն լցնելու նպատակով։

«Փաշինյանը հերթական անգամ անիմաստ բաների մասին է խոսում, և որևէ փոփոխություն չի լինելու։ Այսքան լուրջ խնդիրների մեջ նա կրկին փորձում է դաշտը լցնել անիմաստ թեմաներով»,- ասաց իրավապաշտպանը։

Իրավական տեսանկյունից, Մելիքյանի խոսքով, եթե խոսքը հանցավոր արարքի մասին է, ապա անհրաժեշտ է համապատասխան ընթացակարգ՝ հանցագործության մասին հաղորդմամբ, քննությամբ և ապացույցներով։

«Ես չեմ կարծում, որ Փաշինյանին դա մտահոգում է։ Նա պարզապես վերցնում է մի թեմա, օրակարգը լցնում է դրանով, սպասում արձագանքների, մինչև կգտնի նոր թեմա կամ կհայտարարի նոր անհեթեթություն»,- նշեց Մելիքյանը։

Այսպիսով, իրավապաշտպանի կարծիքով Փաշինյանի հայտարարությունը կրկին անգամ ցույց է տալիս իշխանությունների մոտեցումը՝ հասարակությանը ներկայացնել «աղմկոտ» թեմաներ՝ ուշադրությունը շեղելով իսկապես կարևոր խնդիրներից։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան