Ներքին 7 ամիս առաջ - 15:53 22-02-2026

Փաշինյանի այցելած պատարագին հնչել է Վեհափառի անունը, ոչինչ չի զեղչվել. Իսահակ Վարդապետ

Նիկոլ Փաշինյանն այսօր պատարագի է մասնակցել Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում: Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ այդ եկեղեցում պատարագի է մասնակցում նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը:

Այս մասին հայտնում է 24News-ը:

Վերջինս կապ հաստատեց Հայր Իսահակի հետ, որպեսզի հասկանա նրա տեսակետը, արդյոք նա միացե՞լ է Նիկոլ Փաշինյանի կողմն անցած հոգևորականներին։

«Ես ոչ մեկի օրակարգին չեմ միանում, ես իմ ծառայության մեջ եմ: Նիկոլ Փաշինյանը, ինչպես մեր մյուս հավատացյալները, եկեղեցի է այցելել: Մենք մեր պատարագն ենք արել, մենք մեր աղոթքն ենք արել:

Պատարագը կատարվել է ըստ պատշաճի, ոչ մի զեղչում չի եղել, պատարագի վերջում երգվել է «Ամեն հայի»-ն: Հավատացյալները մոտեցել են և օրհնություն են ստացել»,- ասաց նա:

Հայր Իսահակի խոսքով, ինքը շրջվել, տեսել է, որ Նիկոլ Փաշինյանն է կանգնած, մոտեցել և բարևել է:
«Ոչ մի արտակարգ բան, փոփոխություն չի գրանցվել մեր կյանքի մեջ: Մենք մեր ծառայության մեջ ենք»,- զրույցը եզրափակեց Իսահակ վարդապետ Պողոսյանը:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին