Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 15:21 22-02-2026

Գալու է մի պահ, երբ պատմական իրավունքներն ավելի կարևոր են լինելու, քան ֆորմալ իրավունքները. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Գալու է մի պահ, երբ պատմական իրավունքներն ավելի կարևոր են լինելու, քան ֆորմալ իրավունքները։

Եվրասիայի նոր վերաձևման համար կա երկու ճանապարհ` ազգերի ինքնորոշման կամ պատմական իրավունքների։ Վեստֆալյան աշխարհակարգի հիմքում դրվեց Եվրասիայի վերաձևման առաջին մոտեցումը` ազգերի ինքնորոշման, սակայն հաջորդ աշխարհակարգի հիմքում ամենայն հավանականությամբ կլինի այս երկու մոտեցումների սիմբիոզը:

Բժեզինսկին ասում էր, որ ով տիրի Եվրասիային, նա կտիրի աշխարհին։ Ու պատահական չէ, որ ԱՄՆ-ն ամենամեծ ու ամենածախսատար ուշադրությունը սևեռել է հենց Եվրասիայի վրա, որի սիրտը բաբախում է Մերձավոր Արևելքում։