Արտաքին 8 ամիս առաջ - 14:44 22-02-2026

Ուկրաինական 200 դրոն հարձակվել է Բելգորոդի մարզի վրա, կա 9 վիրավոր

Ավելի քան 200 ուկրաինական անօդաչու թռչող սարք անցած օրվա ընթացքում հարձակվել է Բելգորոդի մարզի 16 մունիցիպալիտետների վրա, 9 մարդ դիմել է բժշկական օգնության, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

Մարզպետի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում 55 բնակավայր հայտնվել է Ուկրաինայի կողմից հարվածի տակ։ Արձակվել է 12 արկ և արձանագրվել է 203 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 121-ը խոցվել են: Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հայտնաբերվել չորս բազմաբնակարան շենքերում, 12 առանձնատներում, երեք ենթակառուցվածքային օբյեկտներում, չորս առևտրային օբյեկտներում և 42 տրանսպորտային միջոցներում:

«Բելգորոդի շրջանում երկու հրթիռակոծության ընթացքում արձակվել է 2 զինամթերք և 31 անօդաչու թռչող սարք իրականացրել է հարձակում, որոնցից 27-ը խոցվել և չեզոքացվել են... Կրասնոյարուժսկի շրջանում Կրասնայա Յարուգա ավանի, Վյազովոյե, Գրաֆովկա, Իլեկ-Պենկովկա, Կոլոտիլովկա, Սերգիևկա, Ստարոսելյե, Տերեբրենո գյուղերի և Վիսոկի խուտորի վրա հարձակկվել է 45 անօդաչու թռչող սարք, որոնցից 16-ը ճնշվել և խոցվել են»,- գրել է Գլադկովը իր Telegram ալիքում:

Նա հավելել է, որ Բորիսովսկի և Վոլոկոնովսկի շրջանների վրա գրոհել են20 դրոններով, որոնցից 12-ը խոցվել և ճնշվել են, վիրավորվել են երկու տղամարդ և երեք տարեկան մի աղջիկ, բացի այդ, շաբաթ օրը հիվանդանոց է դիմել մի տղամարդ, որը տուժել է փետրվարի 20-ին Բերեզովկա գյուղում դրոնի պայթեցման հետևանքով:

Մարզպետի խոսքով՝ Գրայվորոնսկի շրջանի վրա արձակվել է 11 զինամթերք և հարձակվել է 32 անօդաչու թռչող սարք, որոնցից 6-ը խոցվել են, տուժել է երեք խաղաղ բնակիչ, Վալույսկի շրջանի վրա խոցվել և ճնշվել է 20 անօդաչու թռչող սարք, բուժօգնություն է խնդրել «Օռլանի» մարտիկը, որը բարոտրավմա է ստացել փետրվարի 20-ին:

Կորոտանսկի և Ռակիտյանսկի շրջանների վրա հարձակվել է 4 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը խոցվել է, Բելգորոդի, Իվնյանսկի, Կրասնոգվարդեյսկի, Պրոխորովսկի, Ստարոսկոլսկի, Չեռնյանսկի և Յակովլևսկի շրջանների վրա խոցվել է 21 ԱԹՍ:

«Շեբեկինսկի շրջանի վրա հարձակվել է 30 ԱԹՍ, որոնցից 18-ը ճնշվել և խոցվել են։ Երեկ բժշկական օգնության է դիմել մի տղամարդ, որը տուժել է փետրվարի 20-ին Նովայա Տավոլժանկա գյուղում դրոնի պայթեցման հետևանքով»,- հայտարարել է Գլադկովը։

Բելգորոդի մարզում 2022 թվականի ապրիլի 11-ից գործում է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ՝ կապված Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի հետ։ 2024 թվականի օգոստոսի 9-ից տարածաշրջանում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, իսկ օգոստոսի 15-ից իրադրությունը տարածաշրջանում ճանաչվել է դաշնային բնույթի արտակարգ իրավիճակ:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie