Միտք Ներքին 8 ամիս առաջ - 18:00 18-02-2026

Փետրվարի 18-ը նոր իմաստ է ստանում այս օրերին

Փետրվարյան ժողովրդական ապստամբության մասին հանրային ընկալումները միանշանակ չեն։ Նախկինում քաղաքական համայնքի մի մասն իներցիայով կրկնում էր խորհրդային բռնազավթման տարիներին ձևավորված գնահատականը, թե դա քաղաքական արկածախնդրություն էր։ Իսկ ժողովրդի մեծ մասն այն համարում է ազգային ազատագրական պայքարի բարձրակետ։

Ներկայումս օրվա իշխանություններն անտարբերության են մատնում այս հիշարժան օրը։ Այս պատճառով հանրության մեծ մասը չգիտի, որ 1921 թվականի Փետրվարյան ժողովրդական ապստամբության նախօրեին Երևանի բանտում զավթիչների կողմից դաժանաբար կացնահարվել են տասնյակ հայ սպաներ և մտավորականներ։ Այդ մասին միակ հիշատակումը Երևանի թատերական այգում կանգնած խաչքարն է։ Խաչքարի հեղինակը Վաչե Պետրոսյանն է։

Ի՞նչ կփոխվի, եթե Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական ուժերն այսօր՝ փետրվարի 18-ին, Փետրվարյան ժողովրդական ապստամբության օրվա առիթով հիշատակի, հարգանքի խոսք հղեն ապստամբության հերոսներին, գնահատեն այս մեծ իրադարձության նշանակությունը։

Նախ նկատենք, որ Սեպտեմբերի 21-ն ու Փետրվարի 18-ը էությամբ նույնն են. երկուսն էլ խորհրդանշում են պայքարը ժողովրդի ազատության համար: Փետրվարի 18-ին ժողովուրդը պարտության է մատնել զավթիչներին և դուրս շպրտել հայրենիքից, իսկ բանտերից և վերահաս կացնահարումից ազատվել են պետական գործիչներ, հոգևորականներ, մտավորականներ, սպաներ: Փետրվարի 18-ից դաս քաղած զավթիչները հրաժարվել է ազգերը ջնջելու կոմունիստական ծրագրային դրույթից և Խորհրդային միության կազմում թույլատրել հանրապետությունների գոյությունը, ինչը հետագայում խորհրդային բռնազավթման ենթարկված ազգերի անկախանալու հիմքն է դարձել: Այս առումով՝ մեր բախտակից ազգերը մեզ կարող են շնորհակալություն հայտնել։

Եթե ազգովի նշենք Փետրվարի 18-ը որպես ժողովրդական ապստամբության, ազատության պայքարի, ոգու հաղթանակի օր, ծածանվեն դրոշները, համերգ ու տոնակատարություն կազմակերպվեն, հարգանքի խոսքեր ձոնվեն ապստամբության հերոսներին, պետական պարգևներ շնորհվեն զինվորականներին, ապա ցույց կտանք աշխարհին, որ ժողովրդի ազատությունը մեզ համար բարձրագույն արժեք է։

Փետրվարի 18-ը նոր իմաստ է ստանում այս օրերին, երբ բազմաթիվ ընդդիմախոսներ, հոգևորականներ, սպաներ, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ հետապնդումների են ենթարկվում։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ այսօր մի քանի տասնյակ քաբանտարկյալներ կան։ Քաղբանտարկյալների իրավունքների և ազատության համար պայքարող կուսակցությունները, հասարակական գործիչներն ու մտավորականները կարող են նշել Փետրվարի 18-ը, ցույց տալով, որ իրենց պայքարը նեղ, քաղաքական, խմբային շահերով չի սահմանափակվում, իրենց պայքարը սոսկ Նիկոլ Փաշինյանի դեմ չէ, իրենք ժողովրդի ազատության համար են պայքարում, ինչպես Փետրվարյան ժողովրդական ապստամբության հերոսները։ Այսպիսի վերաբերմունքը նաև բումերանգի էֆեկտ կունենա։ Եթե այսօր հարգանքի արժանացնեն Փետրվարյան ապստամբության հերոսներին, ապ 100 տարի հետո հարգանքի կարժանանան ժողովրդի ազատության համար պայքարելու համար։

Փետրվարի 18-ը պիտի արժանվույն նշեն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։ Այսպիսով նրանք կապացուցեն, որ իրոք անկախության, ժողովրդավարության պաշտպանության դիրքերում են, հիմք չեն տա կասկածելու, թե ռուսական շահեր են սպասարկում, գործում են պետության ու ժողովրդի դեմ։

Կարճ ասած՝ Փետրվարյան ժողովրդական ապստամբության նկատմամբ հանրային պատշաճ հետաքրքրություն արթնացնելն անհրաժեշտություն է, քանի որ այդպիսով ժողովուրդը կստանա բարոյական ուղերձ ժողովրդի ազատության համար պայքարի արժեքի ու նշանակության մասին։ Աշխարհի համար էլ աներկբա պարզ կդառնա, որ հայ ժողովուրդն անհուսալի ռուսամետ չէ, այլ հաստատ կանգնած է իր ազատության համար պայքարի դիրքերում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից