Արտաքին 1 ամիս առաջ - 22:40 10-09-2026

Ուկրաինայի ԳՇ-ն հաստատում է Նովոռոսիյսկում ռուսական երեք նավերի խոցումը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարել է՝ «լրացուցիչ տվյալների վերլուծության արդյունքներով» հաստատում է, որ սեպտեմբերի լույս 9-ի գիշերը Նովոռոսիյսկի նավահանգստին հասցված հարվածով խոցվել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Էսսեն» հածանավը, «Ժելեզնյակով» ականազերծող նավը և «Պյոտր Մորգունով» դեսանտային նավը:

Ռուսական կողմը հաղորդագրությունը չի մեկնաբանել, անկախ աղբյուրներից այդ տվյալները ճշտել հնարավոր չէ:

«Ադմիրալ Էսսեն»-ի խոցման մասին Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հաղորդել էր երեկ:

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն նաև հաստատել է հարվածը Ռուսաստանի Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայի նավահանգստին անցած գիշեր: Հաղորդագրության համաձայն՝ տարածքում հրդեհ է բռնկվել, վնասը ճշտվում է:

Խոսքը Կասպից ծովում Ռուսաստանի միակ չսառչող խորջրյա նավահանգստի մասին է: Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, թե նավահանգիստն առանցքային դեր ունի այդ թվում Իրանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ռազմական բեռների փոխադրման գործում:

Դաղստանի իշխանությունները հաստատել են անօդաչու թռչող սարքերի գրոհը նավահանգստի վրա, ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ