Ներքին 7 ամիս առաջ - 15:15 18-02-2026

ՀՀ-ն այլև երբեք չպետք է դառնա մեկ ուժային կենտրոնի կցորդ. Չալաբյան

«Հայաստանի Հանրապետությունը այլև երբեք չպետք է դառնա մեկ ուժային կենտրոնի կցորդ», - այս մասին Oragir.News-ի՝ կուսակցության դիրքորոշման ու տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց Ավետիք Չալաբյանը:

«Պատմությունը ցույց է տալիս, որ դա մեր շահերին դեմ է, որովհետև եթե մենք ինչ-որ մեկի կցորդն ենք, նա ինչ-որ պահի, իր խորքային շահերից ելնելով, կարող է մեր շահերը զոհաբերել, իսկ մենք պետք է կարողանանք կառուցել շահերի ավելի բազմաբևեռ համակարգ: Դա է մեր մոտեցումը», - նշեց Չալաբյանը:

Oragir.News-ի մյուս հարցին՝ թե ինչպես են պատրաստվում քաղաքացիներին ապացուցել, որ իրենք տարբերվում են մյուս քաղաքական ուժերից, Ավետիք Չալաբյանը պատասխանեց, որ ցանկացած քաղաքական ուժի մասին կարծիք պետք է ձևավորվի առաջին հերթին դրա անդամների հետագծով:

«Մենք ոչ թե պետք է ապացուցենք, այլև քաղաքացիները պետք է նայեն՝ ինչ ենք մենք արել՝ որպես քաղաքացիական ուժ, որն է մեր հետագիծը, որն է եղել մեր դիրքորոշումը՝ բարդ իրավիճակներում, և ինչպես են իրենց դրսևորել մեր անդամները, նաև՝ ինչպիսի կենսագրութոյւն ունեն նրանք, ինչպիսի անձնական նկարագիր ու հաջողության պատմություն ունեն:

Մենք կսկսենք հրապարակել մեր կենսագրությունները, որպեսզի մարդիկ հասկանան՝ ում հետ գործ ունեն ու կարողանան համեմատել:

Կարծում եմ՝ տարբերություն կա այն մարդկանց միջև, որոնք 25-30 տարվա հաջողության պատմություն ունեն և որոնց առաջին աշխատանքային փորձը եղել է փոխնախարարի աշխատանքը, և իրենք մինչև այդ ինչ-որ տեղ եղել են ուսանող», - ասաց Ավետիք Չալաբյանը:

Ամենից շատ դիտված