Ներքին 7 ամիս առաջ - 19:39 16-02-2026

Արագածոտնի թեմը հրավիրում է մասնակցելու «Մեղավորներին ապաշխարության կանչելու» հոգենորոգ կարգին

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել․

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սկսվել է Մեծ Պահքը՝ մեծ ճանապարհորդություն, որի նպատակակետն է ՄԵԾ ՏՈՆԸ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունը։

Այս ճանապարհորդության մեջ մտնելուց առաջ պետք է պատրաստվել։

Օրացույցի մեջ առաջին չորեքշաբթի օրվա համար Տոնացույցն ունի հետեւյալ ցուցումը. «Այսօր սկիզբն արա կատարել զկարգ Ապաշխարութեան», ուստի Արագածոտնի թեմը հրավիրում է բոլորին մասնակցելու «Մեղավորներին ապաշխարության կանչելու» հոգենորոգ կարգին։

Կարգը կկատարվի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ Եկեղեցում. սկիզբը՝ ժամը 19։00»։

Ամենից շատ դիտված